Յուղոտ է բնակարան տալու վերնագիրը, բայց դա հարց չի լուծում․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով մանակատան 163 շրջանավարտի բնակարան նվիրաբերելու հարցին, ասաց․ «Յուղոտ է բնակարան տալու վերնագիրը, բայց դա հարց չի լուծում»։
«Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում, որն է` զարգացնել մարդու անհատական հատկանիշները, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը: