Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ»: Իսկ ՀԺ-ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանն այսօր տված ասուլիսում անդրադարձել է Արթուր Վանեցյանին` նոր մեղադրանքներ հրապարակել, թե ՀՀ նախկին նախագահի փեսայի հետ նա ինչ որ մութ գործարք է իրականացրել` «ԶՊՄԿ–ի մի մասն իր եղբոր անունով գրելու» վերաբերյալ, ինչի հետ կապված, ի դեպ, ամիսներ առաջ քրեական գործ հարուցեցին եւ Վանեցյանի եղբոր նկատմամբ հետախուզում հայտարարեցին: Փաշինյանը խոսել է նաեւ 2018 թ. Արթուր Վանեցյանի և իր միջեւ կայացած խոսակցության հայտնի գաղտնալսման մասին, ասել է, որ այդ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել. «Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է, որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»։


Մենք կապվեցինք «Հայրենիք» կուսակցության գրասենյակ եւ հետաքրքրվեցինք` իսկապե՞ս Վանեցյանը մեկնել է Դուբայ, ինչ նպատակով, երբ:

Պարզվում է` այս ուղեւորության տոմսերը Վանեցյանները գնել են մեկուկես ամիս առաջ, հավանաբար, որդու ամուսնության առիթով: Ընդ որում, Վանեցյանը դեռ ինքնաթիռի մեջ է եղել, երբ ՀԺ-ն գրել է այս լուրը. Թռիչքը մեկնարկել է 12:15 րոպեին, ՀԺ-ի հրապարակումը եղել է 14:00-ին: Այսինքն, իշխանությունը րոպե-րոպե հետեւում է Արթուր Վանեցյանի շարժին: Ընդ որում, Արթուր Վանեցյանը Դուբայ է մեկնել 2-3 օրով` վերադառնալու է մայիսի 9-ին կամ 10-ին:

«Հայրենիքի» գրասենյակից մեզ ասացին, որ ասուլիսում Փաշինյանի հնչեցրած մտքերն անպատասխան չեն մնալու»։

դիտվել է 1478 անգամ
Լրահոս
Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյա Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները Վահագն Չախալյանը ազատության մեջ է Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am