Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, անպայման, կհրավիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի հանդիպմանը, որն ամերիկյան առաջնորդը ցանկանում է անցկացնել նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո:

«Մենք մի շարք առաջնորդների ենք հրավիրել հանդիպմանը: Ես, անշուշտ, Պուտինին կհրավիրեի հանդիպմանը: Կարծում եմ, որ նա շատ կարևոր գործոն է: Մենք կհրավիրենք այն ղեկավարներին, որոնք G7-ի անդամ չեն, ոմանք արդեն ընդունել են հրավերները»,- լրագրողներին ասել է Թրամփը:

«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հանդիպում անցկացնենք ընտրություններից հետո, կարծում եմ, որ ընտրություններից հետո մթնոլորտն ավելի լավը կլինի»,- հավելել է նախագահը:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ G7-ի հանդիպումը հետաձգում է սեպտեմբեր և ցանկանում է ևս չորս երկիր հրավիրել՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Ավստրալիային և Կորեայի Հանրապետությանը: Ըստ նրա` G7-ում Ռուսաստանի ներկայությունը պահանջում է ողջամտություն:

Միևնույն ժամանակ Թրամփը կարծում Է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիացած չեն լինի, եթե ինքը հաղթի ընտրություններում: ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

«Չինաստանը շատ խիստ ցանկանում է, որ մենք պարտվենք: Եվ գիտե՞ք, թե էլի ով ուրախ չԷ մեր հաղթանակի համար: Ռուսաստանը», ասել է Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 10-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։ Թրամփի խոսքով՝ Մոսկվան դժգոհ է, որ իր շնորհիվ ՆԱՏՕ-ին հաջողվել է ավելացնել վճարները կազմակերպության բյուջե: Բացի դրանից, ԱՄՆ-ը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով՝ դարձել է ավելի ուժեղ ռազմական առումով, ինչպես նաև դարձել է առաջատար Էներգետիկայի ոլորտում: «Ես բացահայտեցի խողովակաշարի շուրջն ահավոր համաձայնագիրը Գերմանիայի և Ռուսաստանի միջև:

Ոչ ոք նույնիսկ չգիտեր «Հյուսիսային հոսք–2» խողովակաշարի գոյության մասին: Ոչ ոք այդ մասին չգիտեր, ոչ ոք այդ մասին չէր խոսում»,- համոզված է Թրամփը: «Այնպես որ Ռուսաստանը գոհ չի լինի, և ես կարող եմ ասել, որ Չինաստանը գոհ չի լինի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև նկատել է, որ ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: «Եթե նոյեմբերի 3-ին մենք շահենք, մենք Իրանի հետ գործարք կկնքենք մեկ ամիս անց: (…) Չինաստանը ցանկանում է, որ մենք տանուլ տանք: Դարձյալ ո՞վ է ցանկանում մեր պարտությունը: Ռուսաստանը»,- պնդել է Թրամփը:
Թրամփը, կարծես՝ հզոր թշնամին, վատ բարեկամից լավն է սկզբունքով է առաջնորդվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատելիս: Միևնույն ժամանակ Ռուսաստանին գնահատելով որպես հզոր հակառակորդ, նա՝ գնահատում է Ռուսաստանի կարևորությունը:

Օրերս նաև Գերմանիայի արտգործնախարարը կարևորեց Ռուսաստանի հետ հարաբերությունները: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտնեց, որ մեկնում է Ռուսաստան` երկու երկրների միջև հարաբերությունների տարբերությունների մասին բաց խոսելու համար:

Մաասը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները փորձությունների ենթարկվեցին անցյալ տարի, ընդ որում` «ոչ վերջին հերթին Բեռլինի Թիրգարտենի այգում սպանության (Վրաստանի քաղաքացու) պատճառով»: «Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են` դրանք ինքնահոսի թողնելու համար»,- շեշտել է Մաասը` նշելով, որ միայն Մոսկվայի մասնակցությամբ կարելի է արդյունքների հասնել այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսին է Ուկրաինայի, Լիբիայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորումը: «Եվ զենքի վերահսկման ոլորտում Ռուսաստանի քայլերը ևս առանցքային դեր ունեն»,- ասել է գերմանացի նախարարը:

Նա հավելել է, որ Ուկրաինայում, Լիբիայում և Սիրիայում հակամարտությունների լուծման հարցում կարելի է արդյունքների հասնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ:
Միևնույն ժամանակ Մաասը ռուսաստանյան այցի շրջանակներում հայտարարեց, որ ոչ մի երկիր իրավունք չունի ԵՄ-ին թելադրել իր էներգաքաղաքականություն:

Գերմանիան վստահ է, որ իր սուվերեն իրավունքն է որոշել, թե որտեղից է էներգիա ստանում, և ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել այդ հարցին: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումն ավարտին հասցնելու հարցով ծրագրերի հետ կապված իրավիճակը, հաղորդում է DW-ը: «Ոչ մի երկիր իրավունք չունի ԵՄ-ին թելադրել իր էներգաքաղաքականությունը: Պատժամիջոցներն, անկասկած, սխալ ճանապարհ է»,-ասել է Մաասը՝ նկատի ունենալով գազամուղի կառուցման գործում ներգրավված ընկերությունների նկատմամբ ԱՄՆ սահմանափակող միջոցները:

Մաասը նշել է, որ Գերմանիան կշարունակի առաջ տանել եվրոպական ինքնիշխանության կարևորությունը: Իր հերթին, Լավրովը կարծիք է հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը կհաջողվի ավարտին հասցնել:

««Հյուսիսային հոսք-2»-ի մասնակիցները, ներառյալ՝ ռուսական, գերմանական և այլ ընկերություններ, տրամադրված են, որ նախագիծն ավարտին հասցվի: Կան հիմքեր կարծելու, որ դա կարվի մոտ ժամանակներս»,-ասել է Լավրովը՝ անընդունելի անվանելով էքստերիտորիալ պատժամիջոցները:

Նա նաև բարձր է գնահատել Գերմանիայի մոտեցումը՝ այն սկզբունքային անվանելով: Լավրովը հավելել է, որ նախագիծը կարող է դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղիներն ու ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2153 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am