Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ. Լուսանկար

«Հետք»-ը գրում է, որ Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառեր շրջապատելու են սրճարանը։ 

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։

Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։ 

Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։ 

Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։

Մանրամասները՝ «Հետք»-ում

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am