Հուլիսյան պարտությունն ու Ադրբեջանի Պնախարարի ու ԱԳ նախարարի այցը Թուրքիա. ինչ սպասել

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Անկարա։ Սա Բայրամովի առաջին պաշտոնական այցն է արտգործնախարարի պաշտոնում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հրապարակավ խիստ քննադատության էր ենթարկել Մամեդյարովին:

47-ամյա Բայրամովը պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ, երբ նախագահ Ալիևը պաշտոնանկ արեց երկրի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Մինչ նշանակումը Բայրամովը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը, ավելի վաղ աշխատել էր հարկային համակարգում, սակայն դիվանագիտական աշխատանքով երբևէ չէր զբաղվել։

Հուլիսի կեսերին՝ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային ռազմական գործողություններից հետո հանկարծակի Ալիևը հրապարակավ քննադատեց ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Նա հայտարարեց, որ հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում, բացի Մամեդյարովից։ «Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատասենյակում չէր», - դժգոհել է Ալիևը՝ Մամեդյարովին մեղադրելով անպատասխանատվության մեջ: Արձագանքելով նախագահի հայտարարությանը՝ վարչապետ Ալի Ասադովը հայտնել է, որ Մամեդյարովը այդ օրը՝ ժամը 3-ին տանն էր։
«Ես նրան հարցրեցի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը: Ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Նկատենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հուլիսից դեռ մի քանի ամիս առաջ չէին բացառում Մամեդյարովի հրաժարականը: 60-ամյա Մամեդյարովը վերջերս կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր հայտնվել ինչպես իր ղեկավարած կառույցում, այնպես էլ որդու անվան հետ կապվող աղմկահարույց պատմությունների պատճառով:
Ինչևէ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը:

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման համար»:

Արդեն հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Ըստ «Անադոլու» գործակալության հանդիպումը տևել է 45 րոպե, սակայն հանդիպման մանրամասները հայտնի չեն:

Կասկած չկա, որ քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ուղիները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին, ինչպես նաև՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմատեխնիկական և ռազմական աջակցության հարցերը:

Այսպիսով, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի առաջին պաշտոնական այցը Թուրքիա՝ նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղղությամբ թուրք-ադրբեջանական քննադատությամբ:

Անկարան ու Բաքուն կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբից «անկեղծ» ջանքեր են ակնկալում:

Անկարան՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին, այսպիսով, վարժեցնում է ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աշխատանքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1323 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am