Ուզում եք՝ ձեր ոճո՞վ ձեզ պատասխանեմ...Հինգ հոգով 9 ամիս երկնել եք, սևագրությո՞ւն եք ծնել

Հանրակրթության առարկայական ծրագրերի չափորոշիչներում հայ գրականության բախտը ավելի մռայլ գույներով է գծված, քան հայոց լեզվինը։ Մի առիթով ասել եմ․ հայ գրականության ծրագիրը կազմված է դասական արժեքների ուրացումով և պետք է փոխվի հիմնովին։

Բայց իմ խոսքը դարձյալ հայոց լեզվի մասին է։

Գրականության վերաբերյալ դրական աղմուկի մեջ մի տեսակ կորավ հայոց լեզվի ձայնը։ Բայց այստեղ էլ ասելու և անելու շատ բան կա։

Փորձեցինք ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ձևով արձագանքել՝ մատնանշելով շատ էական բացթողումներ և անճշտություններ։ Ստացանք հանդիմանանքի խոսքեր, անհեթեթ մեղադրանքներ, ուսուցիչներին ուղղված ՎԱՅՐԵՆԻ կոչ՝ համախմբվել ակադեմիական այրերի դեմ։

Եվ այդ բոլորը՝ մի ինքնահավան տոնով, մի խրատական չափերով, զազիր ձևակերպումներով՝ ակադեմիական փքուն այրեր, քառակուսի դոկտորներ ևն։

Այդ ի՞նչ լեզու է, ի՞նչ կիսահիգիենիկ ոճ։ Ուզում եք՝ ձեր ոճո՞վ ձեզ պատասխանեմ․ ակադեմիական այրեր ենք, բա հո Ոմանց նման վտիտ ուղեղներ չենք, որ լեզվի մակարդակները չեն տարբերում իրարից։ Կամ ի՞նչ է նշանակում նախագծի սևագիր տարբերակ։ Հինգ հոգով 9 ամիս երկնել եք, սևագրությո՞ւն եք ծնել։

Քավ լիցի, ես չեմ ուզում այս ոճով խոսել ձեզ հետ, մի՛ դրդեք դրան։

Մենք՝ բոլորս՝ ոլորտի մասնագետներով, ընդհանուր գործի ենք կոչված։ Մեր նպատակները նույնն են՝ ստեղծել լավ ծրագիր, ունենալ լավ դասագրքեր, լավ դպրոց։  

Բայց ցավով պիտի արձանագրեմ․

Մասնագիտական այս խմբակը հակված չէ խորհուրդ և առաջարկ լսելու (վկա՝ նրանց կոչերն ու ելույթները)։ Ավելին․ ի վիճակի չէ հաջող ծրագիր կազմելու, քանի որ չունի բավարար պատրաստվածություն։ Դրա վկայությունն է հենց թեկուզ երեսունհինգէջանոց ծրագրի վայրիվերո լեզուն։ 

Հ․Գ․ Մեր լեզվի ուսուցումը ունի մեթոդաբանական մի շատ կարևոր յուրահատկություն․ անհնար է հայերենի ուսուցումը լիարժեք կազմակերպել՝ առանց քերականական համակարգված և անհրաժեշտ գիտելիքների։   

Չի կարելի հայերենի աղճատված քերականություն հրամցնել դպրոցին, լինի դա  գիտությա՞մբ, թե՞ անգիտությամբ։

Յուրի Ավետիսյան,

ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ 

դիտվել է 6999 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am