Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը

Սևրի պայմանագրի ստորագրումից անցել է 100 տարի։ Այդ փաստաթղթի մասին մեզանում հիմնականում հուզական գնահատականներ են հնչում (հատուկենտ ողջամիտ տեսակետները գրեթե չեն նկատվում հուզառատ ծովում)։ Հուզականության մեջ ոմանք մեր ողբերգության համար մեղադրում են Անտանտի երկրներին, իսկ մյուսները՝ բոլշևիկներին։ Լավագույն գնահատականը, սակայն, արդյունքն է։

Ա. Սևրի պայմանագրին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակագույն ու կապիտուլացիոն պայմանագիրը։

Բ. Սևրի պայմանագիրը ստորագրվեց 1920 թվականի օգոստոսի 10–ին, որից ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունը դադարեցրեց իր գոյությունը։

Սրանք են «չոր» արդյունքները, որոնք առանց թաց աչքերի հնարավոր չէ արձանագրել։

Մեզ համար որպես դաս անհրաժեշտ է կարդալ Սևրի պայմանագրի տողատակերը և հասկանալ ենթատեքստը, այլապես կմնանք տեքստի արբեցուցիչ ազդեցության տակ ու ոչ մի ճիշտ հետևություն չենք անի։

Եվ այսպես, ի՞նչ կա չգրված Սևրի պայմանագրում՝

1. միջազգային հարաբերություններում կարևորը ոչ թե պայմանագրերն են, այլ ուժերի հաշվեկշիռը,

2. քո երկրի սահմանները սկսում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած են քո զինվորները, և որոնք դու կարող ես ինքնուրույն պաշտպանել՝ ձգտելով ունենալ նաև փոխադարձ շահի վրա հիմնված դաշնակցային հարաբերություններ այլ երկրների հետ,

3. միջազգային դայակներին ապավինելով և թղթերի վրա գրածով ուրախանալով քաղաքական պատրանքների մեջ ընկնելը մահացու հետևանքների կարող է հանգեցնել,

4. պետության կորստի ու վատ կյանքի համար պետք է մեղավորներ փնտրել ներսում, այլ ոչ թե անիծել սև բախտը և չտեսնել սեփական հիմարության արդյունքները,

5. աշխարհաքաղաքական գործընթացներում խոշորների ձեռքի խաղալիք դառնալով և արտաքին կողմնորոշումների քաղաքականություն վարելով՝ ոտատակ ես ընկնում և ի վերջո տաշեղի պես դեն նետվում,

6. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի» բանաձևը քարոզողները Սևրի պայմանագրից սխալ հեևություն են արել, վտանգ են ներկայացնում ՀՀ–ի համար ու ոչ մի բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից,

7. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը և Սևրի պայմանագրի տեքստը հաճելի են ականջի ու նույնքան վտանգավոր պետության համար։

Հիմա 1920 թվի պատմությունը կրկնվելու հավանականությունը մեծացել է։ Ապաշնորհ կառավարումն ու ամբոխավարությունը խժռում են Հայաստանը և Արցախը։

Հուսահատ փորձեր են արվում՝ վերականգնելու համար հայ–ռուսական հարաբերությունները, սակայն մինչև «դասակարգային» հակասությունները պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև չվերանան, մինչև Հայաստանի ներսում թույնի ու ատելության մթնոլորտը չփոխվի, մինչև կառավարող նոր էլիտա չունենանք, դատապարտված ենք լինելու Սևրի հետևանքները վերապրել, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 506 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am