Կորոնավիրուսից ամեն օր մեծ թվով մահեր են գրանցվում, մարդիկ չեն կարողանում պոլիկլինիկայում թեստավորում անցնել, և պետությունը սա ահազանգ չի համարում. Էլինար Վարդանյան

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։

Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։

1. Եթե իսկապես ունեցել ենք բավարար քանակով թեստեր, ապա ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ անցել և անցնում թեստավորում։ Ինչո՞ւ են հարյուրավոր, հազարավոր մարդկանց մերժում թեստավորել, և նրանք ստիպված գնում են մասնավոր լաբորատորիաներ, բավականին թանկ վճարում և հաճախ ստանում դրական պատասխան։ Եվ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք չունեն մասնավոր լաբորատորիայում թեստավորման գումար և ունեն մեղմ սիմպտոմներ. ենթադրաբար՝ շարունակում են գնալ աշխատանքի, շփվել և վարակել շրջապատին։ Ինչպե՞ս կարող ենք ուրեմն խոսել արդյունավետ հայտնաբերման և մեկուսացման մասին։ Մենք կկարողանայինք վստահաբար խոսել հիվանդացության կորի նվազման մասին, եթե արված թեստերի և դրական պատասխանների հարաբերակցությունը մեծ լիներ։ Շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք վարակակիրների թիվը նվազել է, թե՞ դա պարզապես քիչ թեստերի արդյունքն է։ Չեմ թաքցնում, կա նաև վարկած, որ թեսթերի որակն է «ոչ այնքան լավը»։

2. Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Բազմաթիվ երկրներ են ընտրել այդ ճանապարհը։ Կառավարությունն անընդհատ խոսում է համաճարակի դեմ պայքարի իրենց քաղաքականության մասին։ Ո՞րն է այդ քաղաքականությունը՝ ինքնահոսի մատնված վիճա՞կը։ Բազմաթիվ երկրներ գնում են հակամարմինների հայտնաբերման զանգվածային անալիզի ճանապարհով։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու համար հիվանդացած, բուժված, հակամարմիններ ունեցող քաղաքացիների թիվը։ Ամբողջ աշխարհը հաշվարկում է երկրորդ ալիքի հնարավորությունը, և արդեն իմունիզացված մարդկանց հայտնաբերումն այս պահին միակ իրատեսական գործիքն է այս պահին կանխատեսումներ անելու համար։ Չխոսեմ արդեն հետազոտական-վերլուծական աշխատանքի մասին, որը մինչ այժմ չգիտենք՝ արվու՞մ է արդյոք։

3. Ինչո՞ւ է հայտնաբերվող հիվանդների թվի նվազմանը զուգահեռ շարունակում բարձր մնալ մահերի ցուցանիշը։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ առաջնային օղակում թեստերը ժամանակին չեն անում, ինչի արդյունքում հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Իսկ գուցե շատերն ուշացնում են իրենց բուժումը, որովհետև ինքնուրույն տնային պայմաններում չեն կարողանում հոգալ այդ ծախսերը, որոնք բավական մեծ գումար են կազմում։ Հետո, արդեն ծանր վիճակում, հայտնվում են հիվանդանոցում։

4. Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Հետևանքները, կարծում եմ, ենթադրելի են։

5. Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։

Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Այդ պատասխանները կօգնեն՝ ավելի լավ կազմակերպել աշխատանքը, փրկել այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։ Ի վերջո, մենք ամեն օր մեծ թվով մահեր ենք տալիս, և պետությունը սա ահազանգ չի համարում։ Նույնիսկ, բազմաթիվ երկրների օրինակով, գոնե հիշատակի օր չի հայտարարվել՝ հարգելու կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հիշատակը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am