Նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին. Բեյրութի նահանգապետ /տեսանյութ/
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը Բեյրութի նահանգապետը համեմատել է Ճապոնիայում ատոմային ռումբի պայթյունի հետ. «Կատարվածը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին»:
Պայթյունից րոպեներ անց սև և սպիտակ ծուխ է հայտնվել երկնքում: Նավահանգստից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մի քանի կմ հեռավորությամբ տեղակայված տներում պայթյունի ալիքը կոտրել է ապակիները: