Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով կան զոհեր ու հարյուրավոր տուժածներ/տեսանյութ/
Առնվազն 10 մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևաքնով: Այս մասին տեղեկացնում է Լիբանանի առողջապահության նախարարը՝ գրում է Al Jazeera-ն:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել բազմաթիվ կառուցների՝ փշրելով շենքերի ապակիներն ու պոկելով առաստաղները:
Պայթյունի պատճառն առայժմ անհայտ է: