Փաշինյանի երեք հենակաստիլները

Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Մամուլի հրապարակումներից, հանրային տրամադրություններից դատելով կարելի է արձանագրել, որ ամենացածր վարկանիշ, բացասական իմիջ ունեցող պաշտոնյաները երեքն են՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայկ Մարությանը բացակա էր հենց քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երեւանցին այդպես էչ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում նա իրեն դրսեւորեց շարքային դասալիքի նման: Մարությանը գուցե այս ընթացքում բարելավում է իր եւ իր ընտանիքի, մտերիմների վիճակը, բայց դրանից տուժում է քաղաքը եւ երեւանցին: Նա այդպես էլ չկատարեց իր խոստումներից եւ ոչ մեկը, եթե չհաշվենք աղբահանության հետ կապված հարցը, որը ստեղծեց հենց ինքը, որ հետո ինքն էլ այն կարգավորի:

Արսեն Թորոսյանն իր գործունեությունը սկսեց սկանդալային քայլերով, որոշումներով, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում պարզապես տապալեց աշխատանքը, որը կյանքեր արժեցավ, բայց պահպանեց ցինիզմն ու մեծամտությունը: Իհարկե, շատ շուտով նա ստիպված է լինելու պատասխան տալ, թե Հայաստանում ինչու են այսքան շատ մահերի թիվը եւ ինչու տապալվեց պայքարը կորոնավիրուսային համավարակի դեմ: Ի վերջո մարդկանց կյանքերի հետ խաղալը ֆեյսբուքյան ցինիկ գրառումներ չեն, որ գուցե եւ արհամարհանքի մատնվեն: Կոնկրետ յուրաքանչյուր մահվան դեպքի համար Թորոսյանը պետք է պատասխան եւ բացատրություն տա:

Մեծամտությամբ աչքի է ընկնում նաեւ սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը, որը, չգիտես որ արժանիքի համար ստացավ սուպեր նախարարություն եւ հերթով տապալեց բոլոր ոլորտները: Նա մեծամտության եւ ավելորդ ինքնահավանության պատճառով փչացրեց հարաբերությունները բոլորի հետ: Չկա նրա ղեկավարությամբ գործող մի ոլորտ, որտեղ նա հասած լինի փոխհասկացողության եւ գործունեությունն էլ պտուղներ տված լինի: Նա զբաղված է միայն եղածը քանդելու գործով: Հիմա հանրությունը քննարկկում է կրթության ոլորտի սկանդալայն որոշումները, բայց թե ինչ է կատարվում գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, դեռ մութ է, բայց դժվար չէ կռահել, որ շուտով պայթյուններ են լինելու նաեւ այնտեղ:

Հիմա ամենակարեւորը. Հայկ Մարությանին երեւանցիներին պարտադրեց Նիկոլ Փաշինյանը: Նա իմքայլականներին համոզեց քվեարկել Մարությանի թեկնածության օգտին եւ նա երեւանցիներին կոչ արեց քվեարկել նրա օգտին:

Արսեն Թորոսյանին առողջապահության նախարար նշանակել է Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա համառորեն չի ցանկանում նրան պաշտոնանկ անել:

Աշխատանքն ամբողջովին ձախողած Արայիկ Հարությունյանին Փաշինյանը վերցրել է իր հովանավորության տակ եւ անդադար պաշտպանում եւ աջակցում է նրան:

Իսկ այս ամենը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է քաղաքապետ Հայկ Մարությանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի տապալման ամբողջ պատասխանատվությունը:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am