Այդ երբվանի՞ց, դա ի՞նչ է, նիկոլի ժամանակների ոստիկանության առանձնահատկությու՞նն է
Ոստիկանությունը մեկնաբանում է սահմանադրական նորմերը և որոշում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։
Այդ երբվանի՞ց, դա ի՞նչ է, նիկոլի ժամանակների ոստիկանության առանձնահատկությու՞նն է։
Իսկ իրականում դա ինքնիրավչություն է, ոստիկանությանը սահմանադրությամբ վերապահված սահմանադրական լիազորությունների անցում։
Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել, երբեք օգտագործված ու ստորացված չի եղել։Ցավում եմ, բայց ստիպված ենք առերեսվել ճշմարտության հետ։
Հետևություններ չարեցիք, իսկ պատիժը անխուսափելի է։
Սայաթ Շիրինյանի գրառումը