Ինչ է հասկացել Ռոմանոս Պետրոսյանը

Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` ամփոփելով իր գործունեությունը մարզպետի կարգավիճակում:

«Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ.
Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։
Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս իմ սիրելի Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետվողական. իմ ամենօրյա հանդիպումները, քաղաքացիների ու տնտեսվարողների ընդունելությունները, աշխատանքային այցերը եւ բոլոր որոշումներն ու նախաձեռնությունները լայնորեն լուսաբանվել են մեր պաշտոնական էջերով ու լրատվամիջոցներով՝ թե’ վերջիններիս նախաձեռնությամբ եւ թե’ մեր կողմից տարածվող մամլո հաղորդագրությունների հիման վրա։
Եւ այժմ, երբ ՀՀ վարչապետի առաջարկով՝ մեծագույն պարտքի ու պատասխանատվության գիտակցումով ստանձնեցի ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարի կարգավիճակը, Կոտայքում իմ գործունեության՝ համեմատաբար կարճ, բայց գերհագեցած ու բովանդակալից շրջափուլի լավագույն ամփոփումը համարելու եմ #ԷտալոնայինԿոտայք ունենալու տեսլականիս միտված՝ արդեն այս տարեվերջին ու մյուս տարվա ընթացքում շահագործման հանձնվելիք նորակառույց ու վերակառուցված շուրջ մեկուկես տասնյակ մանկապարտեզների հարկի ներքո մեր փոքրիկների անհոգ ու երջանիկ ժպիտը, շուրջ մեկ տասնյակ հիմնանորոգված մշակույթի տներում՝ մեր պատանիների ու պարմանուհիների գեղագիտական դաստիարակության լայն հնարավորությունների իրացումը, մարզի մի շարք բուժկենտրոններում՝ հիմնանորոգված վիրահատարանների ու հիվանդասենյակների (այդ թվում՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության երկհարկ կապիտալ նորոգված մասնաշենքի) պատերի ներքո որակյալ ու բարձրակարգ բուժծառայությունների հասանելիությունը, եւ վերջապես, մարզի բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ՝ 90), ավելի քան 700մլն ՀՀԴ արժողությամբ՝ կենտրոնական ջեռուցման համակարգերի, մարզադահլիճների, սանհանգույցների, տանիքների ու համակարգչային դասասենյակների կապիտալ հիմնանորոգման արդյունքում՝ ավելի’ որակյալ ու ավելի’ արժանապատիվ հանրակրթության իրավունքի իրացուման հնարավորությունը եւ այլն, եւ այլն...
Դե իսկ հիմնանորոգված ու բարեկարգ ներմարզային ու միջհամայնքային ճանապարհներով շարունակելու ենք բոլորս այցելել Կոտայք. #ԷտալոնայինԿոտայք։
Սիրելինե’րս,
Այժմ եկել է նոր ու ավելի լայն հարթությունում գործելու ժամանակը, եւ բնականաբար, իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ #Օրենքի_գերակայություն եւ #Իրավահավասարություն։

Ու այսուհետ եւս, ներդնելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս եւ ներուժս՝ Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ունենալու ավելի’ երաշխավորված, ավելի’ պաշտպանված, գիտելիքահենք կառավարման ու հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող #Շրջակա_միջավայր...
Ի գո’րծ.
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու»։

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am