Խաչատրյանները չեն հանձնվում․ Յուքոմի մասին՝ թվերով

Հայաստանի խոշոր հարկատուներից ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը հրապարակել է 2020թ. տնտեսական եւ սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, ըստ որի 2019թ. հարկային պորտֆելը կազմել է ավելի քան 31 միլիոն դոլար, որը 2018թ-ի նույն ցուցիչի համեմատությամբ աճել է շուրջ 4 միլիոն դոլարով։ Նշենք, որ ազդեցության զեկույցում ամփոփված են նախորդ տարվա տվյալները, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2019թ. պետությանը վճարված հարկերն ու տուրքերը, վարկային պորտֆելը, աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության ցուցանիշն ու կարեւոր այլ տեղեկատվություն։

Գալաքսին միավորում է 15 ընկերությունների և ունի մոտ 3000 աշխատակիցներ։
«Մեր շահերի կենտրոնը Հայաստանն է, ինչի վկայությունը մեր 20 տարիների գործունեության արդյունքն է։ Հավատում ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ երկրի կայուն զարգացման եւ մարդկանց կյանքի որակի բարելավման հարցում, եւ մեր քայլերն ուղղում այդ առաքելության իրականացման համար», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Նշվում է, որ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում Հայաստանում ամեն երրորդ տնային տնեսություն։ Համայնքի տիպային բնութագիրը քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ, միջին եւ բարձր եկամտային խմբի 18-55 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, որոնց 46,3%-ը քաղաքականապես ակտիվ են եւ 76%-ի համար ինտերնետն ինֆորմացիայի առաջնային աղբյուր է։ Միայն 2019թ. ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից տեղական շուկայից ձեռքբերումները կազմել են 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալի ազդեցություն է ունեցել երկրի ՀՆԱ-ի վրա։

«Գալաքսի» խումբը 2019 թվականին ունեցել է 3,02% մասնաբաժին ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկային պորտֆելում, որը կազմել է մոտ 128 միլիոն դոլար, ինչն էլ էական եկամտաբերություն է ապահովել բանկային համակարգի համար։
Ընկերությունների խմբում աշխատավարձային ֆոնդում էական բարելավում է նկատվել։ Ընկերությունների խմբի միջին ամսական աշխատավարձը, որը 2018թ-ին եղել է 314 000 դրամ, 2019-ին դարձել է 376 000 դրամ, իսկ վճարած եկամտային հարկը կազմել է 3, միլիարդ 709 մլն դրամ։

«Գալաքսի» խումբը նաև հայտարարել է, որ տնտեսական գործունեության սահմանափակումների պարագայում 2020 թ-ի առաջին եռամսյակն ամփոփում է առանց աշխատատեղերի կրճատման։
Հիշեցնենք, որ Գալաքսի ընկերությանը պատկանող հանրահայտ Յուքոմ ընկերության շուրջ վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները ակնհայտորեն նպատակ ունեն հասնել ընկերության սեփականատերերի փոփոխության։ Խաչատրյան եղբայրները, սակայն, հրաժարվեցին իրենց առաջարկված խաղի կանոններից։
Ընթացիկ տարվա մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցները որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:
Նույն օրը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ Յուքոմի և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»/ հանդես է գալիս Բիլայն ապրանքանիշով/ ընկերության միջև բանակցությունները դադարեցված են, իսկ նախապես պլանավորված գործարքը՝ այն է, Յուքոմը պետք է միավորվեր Բիլայնին, ձախողված է։ 2020 թվականի հունիսի 20-ին ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված Թիմ ընկերությունն ու Վեոն Արմենիան դիմում ներկայացրեցին ՏՄՊՀ և ստանցան թույտվություն, ըստ որի Թիմ-ը ձեռք կբերի Բիլայն ապրանքանիշի 100 տոկոս բաժնեմասը։ Թուլտվությունն արդեն կա, գործարքը կայացման փուլում է։ Թիմ նորաստեղծ ընկերության սեփականատերերը Յուքոմի նախկին տնօրեններ Եսայան եղբայրներն են։
Բավականին հետաքրքիր են Թիմ և Վեոն Արմենիա ընկերությունների տնտեսական շահավետությունը բնորոշող ՏՄՊՀ-ի որոշման մեջ ներկայացված ցուցանիշները։
Վեոն Արմենիա ընկերության ակտիվները 2019 թվականին գնահատվել են 58 մլրդ 501 մլն դրամ, իսկ հասույթի չափը՝ 34 մլրդ 792 մլն դրամ։ 2019 թվականի շահույթը՝ նախքան հարումը, կազմել է 5 մլրդ 25 մլն դրամ։ Սա այն դեպքում, երբ ըստ ՏՄՊՀ որոշման մեջ տեղ գտած տվյալների, 2018 թվականին ընկերության ակտիվները գնահատվել են՝ ուշադրություն՝ 147 մլրդ 790 մլն դրամ, հասույթի չափը՝ 38 մլրդ 435 մլն դրամ։ Ինչպե՞ս է ստացվել, որ ակտիվների գինը մեկ տարվա ընթացքում մոտ եռակի անգամ նվազել է․ հարցի պատասխանը հայտնի չէ, թեպետ ենթադրել կարելի է։
Ինչ վերաբերում է Թիմ ընկերությանը, ապա այն նոր է ստեղծվել և գործունեության փորձ դեռևս չունի, ընդամենը հայտնի է, որ այն ծրագրում է գործունեություն ծավալել հեռահաղորդակցության ոլորտում, ունի բարձր որակավորմամբ մասնագետների թիմ։
Վարչական վարույթի շրջանակում ՏՄՊՀ հանձնաժողովը դիմել է նաև Յուքում ընկերություն՝ գործարքի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։ Յուքում ընկերությունը միջնորդություն է ներկայացրել, որ Թիմի և Վեոն Արմենիա միավորման գործարքն իրականացվում է առևտրային գաղտնիքի հանդիսացող տվյալների չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և առաջարկել է Յուքոմին՝ ներգրավել որպես երրրոդ անձ, ինչին Հայկ Եսայանը առարկել է։ Այս մասով Յուքոմ ընկերության դիմումը մերժվել է, չնայած այն հանգամանքին, որ Եսայան եղբայրները երկար տարիներ եղել են Յուքոմի տնօրենները և տիրապետում են այդ ընկերության բոլոր առևտրային գաղտնիքներին, որի օգտագործումն անբարեխիղճ մրցակցություն է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3548 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am