Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց այցելած Պուտինին բժիշկները չեն ճանաչել
«Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում Կոմունարկայի 40-րդ քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել է, որ բժիշկներն ու բուժքույրերը չեն ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս այցելել է հիվանդանոց:
«Նախագահի այցն անակնկալ էր: Նա այդ օրը ստուգայց էի կատարել Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի «կարմիր գոտում» և չեմ կարողացել պատասխանել հեռախոսազանգերին և միայն հետո եմ նկատել, որ զանգահարել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու առողջապահության նախարարը: Սոբյանինն ինքն է պայմանավորվել հանդիպել բժշկի հետ հիվանդանոցում:
Հիվանդանոցում տեսա քաղաքապետին և այլ գործընկերների: Ինձ ասացին. «Ինչ ես կանգնել, գնա դիմավորիր հյուրին»: Մոտեցավ «Աուրուսը», և այդ պահին ամեն ինչ հասկացա»,- պատմել է Պրոցենկոն:
Նրա խոսքով՝ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք տեսել էին նախագահին ընդունարանում և վերակենդանացման բաժանմունքում, միայն երեկոյան լուրերից են իմացել, թե ով է եղել դեղին պաշտպանիչ հանդերձանքով մարդը, որն իրենց շնորհակալություն էր հայտնել:
Պուտինը Կոմունարկայի հիվանդանոց էր այցելել , որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: