Բագրատյանին տեսել են Տավուշում՝ ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է. 

ԲՀԿ-ից տարբեր սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռանալու մասին հայտարարությունից առաջ Սերգեյ Բագրատյանը 4 օրով եղել է Տավուշի մարզում՝ Բերդում, Իջևանում, որտեղ նրան տեսել էին ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ու նրա հետևից քայլելիս։

«Հրապարակի» հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը հաստատեց, որ հուլիսի 13,14,15 -ին եղել է Տավուշում։ «Գնացել էի Բերդ, գնացինք Այգեպար, Կարմիրաղբյուր, դիրքերում չենք եղել, գյուղերում ենք եղել, բնակչության հետ շփվել, իրենց հոգսերն ենք նայել, էդ որ տներն ավերվել էր, բարեգործի հետ ենք պայմանավորվել, որ օգնենք, տեսնենք»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։


ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ի՞նչ գործ ուներ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․ «Իրենք առանձին եկան, ես էլ առանձին էի գնացել, ընտեղ տեղում հանդիպեցինք։ Ես նույնիսկ՝ ըտենց․․․ հարցնելով իմացա։ Ինքը ճիշտ ա, բարևեց, հարցրեցի՝ ասի՝ լրագրող ա՞, ասին՝ չէ, ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Հետո էլ ինքը տենց ջերմ հրավիրեց, որ եկեք, միասին գնանք դիրքեր, բայց քանի որ ես նախատեսել էի Բերդի քաղաքապետին հանդիպեի, հետո եկեղեցականների հետ աշխատանքն էր ինձ շատ դուր եկել, ուզում էի հատուկ շնորհակալություն հայտնեի, իրենց էի ուզում ավելի շատ տեսնեի, ու տենց»։

Պարոն Բագրատյանին հարցրեցինք՝ իսկ Հովհաննես Մովսիսյանի հետ խոսե՞լ է հայտնի դեպքերի մասին՝ ԲՀԿ-ից «պոկվել», և այլն։ Նա էլ ասաց՝ «չէ, չէ, էդ ժամանակ դեռ տենց բան չկար»։

Բնականաբար, «Հրապարակը» չէր կարող շրջանցել ԲՀԿ-ական՝ այլևս նախկին գործընկերների հետ հարաբերությունների մասը։ Լարված հարաբերություններ են, բայց պատրաստվո՞ւմ է, և եթե այո, ապա ինչպե՞ս է պատրաստվում շփվել նախկին կուսակիցների հետ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․«Ամեն մեկն իր աշխատանքն է անում․․․ գործընկերներն էլ եթե․․․ընկեր են, ընկեր են, եթե ընկեր չեն․․․ քաղաքականությունը չպիտի խանգարի անձնական հարաբերություններին»։

Իսկ Բագրատյանը հնարավոր համարո՞ւմ է անձնական հարաբերություններ։ Ասաց՝ «ես խնդիր չունեմ, եթե իրենք ունեն, չգիտեմ»։ Ասացինք՝ «իրենք համարում են, որ Դուք դավաճանեցիք»։ Բագրատյանն էլ՝ «իրենք համարում են, դա էլ իրենց իրավունքն է»։

դիտվել է 1108 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am