ՀՔԾ-ն հաստատեց. Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվե
hraparak.am-ի հաղորդմամբ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը եւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանը ձերբակալվել են, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը քննում է Հատուկ Քննչական ծառայությունը։
Քիչ առաջ մեր հարցին ի պատասխան, ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հակոբյանն ու Նիկոյանն անցնում են մեկ քրեական գործով, նրանց մեղադրանքներ են առաջադրվել, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց կալանավորելու։
ՀՔԾ֊ից այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։