Պուտինը հրահանգել է Թուրքիային՝ զսպել Ադրբեջանին. Ինչ է սպասում մեզ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ կատարեին, իսկ հաջորդած մի քանի օրերին մարտական գործողություններ տեղի ունեցան, պարզ է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մտել է փակուղի:

Մոսկվան ակնհայտորեն փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակականությունն ապահովել:

Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան չի մանրամասնել այդ առաջարկների բովանդակությունը, սակայն պնդել է, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ: «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնելով, որ Կրեմլը առավելագույն զսպվածության կոչ է արել կողմերին, Զախարովան նշել է` Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափերով`լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Միևնույն ժամանակ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի էսկալացիան: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության. «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման հետ կապված ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով»: 

Մեկ այլ կարևոր հանգամանք՝ Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, երբ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պետք է հավասարակշիռ մոտեցում որդեգրել և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնել:

Սա ուղիղ ակնարկ է այն մասին, որ Թուրքիան չպետք է իրավիճակն էլ ավելի սրի, ինչով էլ զբաղված է վերջին շաբաթներին:

Թե ինչպե՞ս են Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը նպաստելու տարածաշրջանի կայունացմանը՝ չի նշվում: Թուրքիայում նախօրեին է Անվտանգության խորհրդի նիստ կայացել, որտեղ դարձյալ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Պաշտոնական Երևանը դատապարտել է Թուրքիայի հայտարարությունները՝ շեշտելով, մասնավորապես, որ Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ Կառավարության նիստում նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ «միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր»:

«Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով», - նշեց Փաշինյանը:

Մինչ Հայաստանի իշխանությունները դատապարտում են Թուրքիայի կեցվածքը, փաստորեն, Մոսկվան Անկարայի հետ քննարկում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:

Ինչպե՞ս է Մոսկվան Թուրքիային հետ պահելու ղարաբաղյան կարգավորման գործընթացից, երբ արդեն մի քանի շաբաթ պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, որ աջակցելու է Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե ինչ որոշի Ադրբեջանը:

Իսկ թե ինչ ազդեցություն է գործելու Մոսկվայի հորդորը Անկարային՝ զսպել Ադրբեջանին, պարզ կլինի առաջիկա օրերին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7397 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am