Նախկինները թույլ տվեցին, որ մեր երկրի ներսում «Նավալնիններ» աճեն. Արման Վարդանյան (video)

Երբ ընդդիմադիր Փաշինյանն ասում էր՝ նախագահները, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ միլիարդների ունեցվածք ունեն և երբ հեղափոխություն լինի, այդ ամենը վերադարձնելու ենք, իրականում վերադարձվեց 100 մլն., սակայն պարգևավճարների տեսքով բաժանվեց իրենց մեջ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Արման Վարդանյանը հռետորական հարց է ուղղում. «Ու՞ր են այն գումարները, որոնք պետք է վերադարձվեին ժողովրդին, և ու՞ր են Ձեր ասած նախկին թալանչիները, որտե՞ղ են նրանք»:

Արման Վարդանյանի խոսքով՝ այդ գումարները վերադարձնելու փոխարեն՝ իշխանությունը գույքահարկ է բարձրացնում, մարդկաց տուգանում. «Մարդիկ անգամ չեն կարողանում իրենց կոմունալները վճարել, ուր մնաց տուգանքներ վճարեն: Հեղափոխությունն իրականում պետք է համակարգ փոխեր և այս հեղափոխական իշխանությունը չպետք է նման անմարդկային վերաբերմունք ցույց տար իր իսկ ժողովրդին»:

Հարցին՝ ի՞նչ եզրակացության եք գալիս, երբ այս հարցերը բարձրաձայնում եք, Արման Վարդանյանը պատասխանել է. «Այն սուրհանդակները, ովքեր Նիկոլ Փաշինյանի խոսքն են տարել այս կամ այն թալանչիին, թող համարձակություն ունենան, և դուրս գան, ասեն՝ բանակցությունների ինչ հրահանգ է տվել վարչապետը»:

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծվածարտակարգ դրությանը՝ Արման Վարդանյանը նշել է. «Այսօր կան բաներ, որոնք ոչ բոլորն են նկատում, օրինակ օրերս Պարետը հայտարարեց, որ ովքեր ունեն սրտանոթային խռոնիկ հիվանդություններ, կարող են բաց տարածքներում դիմակ չկրել: Սա կարող ե՞նք համարել հաղորդում հանցագործության մասին, որովհետև չորս ամիս իրենք այդ մարդկանց ստիպել են դիմակ կրել կամ էլ թե չէ կտուգանվեք: Ո՞վ է այդ մարդկանց առողջության վատթարացման համար պատասխան տալու»:

Ըստ Արման Վարդանյանի՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ավելի ազնիվ էին հանրության հետ. «Նրանք, երբ ասում էին համաճարակ չկա, կորոնավիրուսն ում շունն է, այդ ժամանակ շատ ավելի ազնիվ էին: Մենք սկզբում տեսնում էինք, որ կորոնավիրուսի PR-ի հարց կար ու դրան էլ գնացին»:

Արման Վարդանյանի դիտարկմամբ՝ մեր հարևան երկրները՝ Վրաստանը,Բելառուսը շատ ավելի ճիշտ իրենց դրսևորեցին, քան մենք

դիտվել է 2125 անգամ
Լրահոս
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am