Պատգամավորական «կնոպկան» Արփիի ձեռքը տալու պահը հասունացել է

Իշխանությունն առաջարկում է հիվանդ պատգամավորներին տալ իրավունք գրավոր քվեարկության, այնպես, ինչպես այժմ գործող օրենքը սահմանում է գործուղման մեջ գտնվող պատգամավորների դեպքում ։ «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծն առաջին ընթերցմամբ այսօր ներկայացվել էր խորհրդարանի արտահերթ նիստում։ Հիմնական զեկուցող էր նշանակված մեր ժամանակների իրավաբանության մտքի տիտան Վահագն Հովակիմյանը։

Դեռեւս շաբաթներ առաջ մամուլը գրեց իշխանությունում նման մտադրությունների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով։ Քանզի պատգամավորներից շատերը վարակված են թագավարակով, իսկ իշխանությունը Սահմանադրական դատարանի հետ իր ծրագրերը դեռեւս չի ավարտել, դեռ ՍԴ նոր անդամներով պետք է համալրի, իսկ նրանց խորհրդարանը պետք է ընտրի։ Այս պատճառով քննարկում էին կորոնավիրուսով վարակված պատգամավորներին ընձեռել հեռավար քվեարկության հնարավորությունը։ Բայց ախորժակը ուտելիս է բացվում եւ իշխանությունում որոշել են, որ կարող են այլեւս խորհրդարան չգնալ, «բժշկի թուղթ» ներկայացնել ու տանից քվեարկել ցանկացած օրինագծի։ Բայց ինչպես միշտ իշխանությունը աղմկահարույց իր քայլերը փորձեց այս անգամ էլ ժողովրդավարության քողով փաթեթավորել։ Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կարգավորումը տարածել բացառապես կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ժամանակ եւ արտակարգ դրության ժամանակաշրջանում։ «Այս պահին պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, դա հղի է հետեւանքներով: Պետք է կենտրոնանալ միայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վրա»: Վահագն Հովակիմյանն արձագանքեց՝ օրինագծի այս տարբերակը պակաս խոցելի է. «Եթե ընթացքում կգտնվի ավելի լավ տարբերակ, բնականաբար, կողմ կլինենք, որպեսզի տարընթերցումների տեղ չլինի»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ համոզմունք հայտնեց, որ նման օրինագիծը միայն համաճարակի առնչությամբ է պետք է քննարկել. «Որոշ պատգամավորներ իրար փոխարեն «կնոպկա» են սեղմել, հետո դարձել ԱԺ փոխնախագահներ: Ուստի պետք չէ ակնկալել, որ այս դահլիճում օրինապահ պատգամավորներ են լինելու»։ Քննադատեցին նաեւ ընդդիմադիրները։ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց. «Երբ գործող կանոնակարգն ընդունվեց ՀՀԿ-ի մի շարք գործիչների հեղինակությամբ, ընդդիմությունը դեմ էր ծրարով քվեարկելուն, որովհետեւ պատգամավորը չի մասնակցում քվեարկությանը, պարզ չի նրա կարծիքը, եւ սա նրա համար է, որպեսզի ՀՀԿ-ականները գործի չգան ու ծրար ուղարկելով նիստերը վարեն»,-ասաց նա շարունակելով․ «Հիմա հերիք չի ասում եք՝ նորմալ է, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորը ծրար է ուղարկում, մի բան էլ ուզում եք անաշխատունակության թերթիկի հիմքով ծրար ուղարկել: Ժողովուրդ, կարո՞ղ է մոռանում եք, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է: Այս դահլիճում մեկ ժամից կարող է, օրինակ, երկրի ղեկավար փոխվել: Այդ ո՞նց եք պատկերացնում, որ պատգամավորին առանց տեսնելու քվեարկի։ Կարող է տանը զենք են դրել գլխին: Դուք ձեր տակ ռումբ եք դնո՞ւմ: Սա աբսուրդ է, սրա կարիքն անգամ չկա: Բոլորը տեսան, որ դուք այս դահլիճում առանց խոչընդոտի սահմանադրություն եք փոխում, այսինքն՝ ձեր ձայները բավարար են կորոնավիրուսի ժամանակ սահմանադրություն փոխելու համար: Այս ընթացքում ձայնի խնդիր է եղե՞լ: Մենք դեմ ենք առհասարակ եւ կորոնավիրուսի պայմաններում նման բան կիրառելուն»:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ առաջարկեց, որպեսզի այս օրինագիծը վերաբերի միայն պարետատնից մեկուսանալու ցուցում ստացած պատգամավորներին. «Իսկ փաստացի հիվանդություն ունեցողների դեպքում, կարծում եմ, չպետք է այս օրինագիծը գործի»:
Իրականում անհասկանալի է իշխանական պատգամավորների վրդովմունքը, եթե կա վրդովվելու առիթ, ապա դրա իրավունքն ունի միայն հասրակությունը, որ մինչ երկիրը պատերազմական իրավիճակում է, իշխանությունը նեղ անձնական շահեր է հետապնդում ու դրանից բխող օրենքներ ընդունում, ինչ վերաբերում է աշխատանքի ճգալու եւ քվեարկելու վեճին, ապա կարծում ենք մեծ տարբերություն չկա, թե որտեղից ու ինչպես կքվեարկեն այսօրվա պատգամավորները, քանզի նրանց բոլորի քվեարկությունը որոշվում է մեկ կետից եւ մեկ մարդու կողմից։ Այնպես որ կարծում ենք հասունացել է պահը 88-ին տուն ուղարկելու եւ նրանց «կնոպկաները» վարչապետի փոքրիկ դստեր՝ Արփիի ձեռքը տալու։ Պապան ոնց կասի, երեխան կսեղմի կոճակը։

Անի Սահակյան

դիտվել է 2539 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am