Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան

Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է.


«Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։

«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի համաձայն` Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաեւ քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ (…): ՀՀ-ը վավերացրել է վերոնշյալ Լրացուցիչ արձանագրությունը 1993թ.-ին, իսկ Ադրբեջանը` ոչ:

Ոչ ընտրողական բնույթի զենքի օգտագործումը նաեւ արգելվում է Հաագայի 2-րդ` 1899թ.-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» միջազգային կոնվենցիայով: Սակայն Ադրբեջանը չի վավերացրել վերոնշյալ կոնվենցիան:

Խաղաղ բնակչությանը եւ զինվորականներիին տարբերակելու պարտավորությունների խախտումները` որպես պատերազմական հանցագործություններ, տրված են նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ա ենթակետով եւ 2002թ. «Հանցագործության տարրեր» ակտով:

«Հանցագործության տարրեր» ակտը Միջազգային քրեական դատարանին օգնում է Կանոնադրության 6, 7 եւ 8 հոդվածների մեկնաբանման եւ կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների հանցակազմերը:

Թեեւ Ադրբեջանը չի վավերացրել Ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, դա վերջինիս չի ազատում խաղաղ բնակչության եւ զինվորականների միջեւ տարբերակելու սկզբունքի խախտման դեպքերի համար պատասխանատվությունից քանի որ վերոնշյալ սկզբունքը համարվում է սովորութային նորմ երկրների պրակտիկայի կողմից: Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությունում եւս ամրագրված է վերոնշյալ սկզբունքը` որպես

Կանոն համար 1 եւ 11:

Խաղաղ բնակչության եւ զինվորականների միջեւ չտարբերակելու արգելքը նախատեսված է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից տրված «Ատոմային զենքեր» Խորհրդատվական Կարծիքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք...»։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am