Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադենի մայրը հայ է՞
Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն հարցազրույց է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներին, որի ընթացքում հերքել է շրջանառվող լուրերը, որ իր մայրը հայ է: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Իմ հանգուցյալ մայրիկի անձնագիրը մինչև հիմա ինձ մոտ է: Խորհրդային ժամանակներում անհնար էր անձնագիր կեղծել, այդ իսկ պատճառով դա սուտ է, թե իմ մայրը հայուհի էր: Իմ մոր հայրը բելգիացի է եղել: Ցարական Ռուսաստանի ժամանակ նա գնացել է Ռոստով: Այնտեղ նա կոշիկների կարման մեջ օգտագործվող պղնձի փոքրիկ արտադրամաս է բացել: Այնտեղ էլ ծանոթացել է իմ հանգուցյալ տատիկի հետ: Իմ տատիկը կիսով չափ ռուս, կիսով չափ լեհ է եղել: Այնտեղ էլ նրանք ամուսնացել են: Երբ Ռոստովում իրավիճակը վատացավ, մայրիկիս ընտանիքը տեղափոխվեց Գյանջա (Գանձակ), որն այն ժամանակ Կիրովաբադ էր կոչվում: Այնտեղ էլ իմ մայրիկը ծանոթացել է իմ հանգուցյալ հայրիկի հետ, և նրանք ամուսնացել են: Ահա և վերջ»,-պատմել է նախկին վարչապետը: