Սահմանին տեղի ունեցածը նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին երկու օրերին սահմանին տեղի ունեցող զարգացումներին և նշել․
«Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»:
Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված կորուստների թեման:
Որքան էլ Ադրբեջանը ձգտում է թաքցնել կորուստների, վիրավորների, տեխնիկական միջոցների ոչնչացման թեման, մեկ է՝ այն տարբեր հարթակներում լայն քննարկման առարկա է դարձել»: