Իմ հայրենիքը Ռուսաստանն է և ուրիշ հայրենիք ես չեմ կարող ունենալ․ Մարգարիտա Սիմոնյան
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է` որտեղ է գտնվում իր հայրենիքը:⠀
«Ես, ծնողներս, իմ տատիկներն ու պապիկները, ծնվել եւ ամբողջ կյանքում ապրել ենք Ռուսաստանում։ Այսպիսով, իմ հայրենիքը Ռուսաստանն է։ Եվ ուրիշ հայրենիք ես չեմ կարող ունենալ», - գրել է Սիմոնյանը։
RT-ի գլխավոր խմբագիրը Հայաստանը համարում է հիանալի երկիր, որտեղ կյանքում ընդամենը երկու անգամ է եղել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործուղման եւ ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի եւ նրա ընկերների հետ արձակուրդում:
«Ժամանակակից Հայաստանի տարածք ոտք չի դրել ինձ հայտնի նախնիներից ոչ մեկը։ Ընդ որում, ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում էլ եւ խաշ են պատրաստում, եւ հայերեն երգեր են երգում, եւ ես հաճույքով պարում եմ հայկական ավանդական պարերը», - գրել է Սիմոնյանը՝ խոստովանելով, որ չի խոսում ու նույնիսկ չի հասկանում լեզուն։
Համշենահայերենը մի քիչ հասկանում է, քանի որ Ադլերում է մեծացել։
Բայց նրա երեխաները մանկությունից հայերեն են խոսում, արդեն կարդում են ու նույնիսկ գրում։