Սպասված վերադասավորումներ ՊԵԿ-ում.YerevanToday

YerevanToday-ը գրում է.Պետական եկամուտների կոմիտեից Դավիթ Անանյանի հեռանալուց հետո, երբ ազատման դիմումներ գրեցին ՊԵԿ-ի ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսվում էր, որ հաջորդիվ պաշտոնանկությունների համար թեկնածուների ցուցակ է պատրաստվել-դրվել նոր նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի սեղանին. թիրախում հատկապես մաքսային հսկողության պետերն են: Փաստորեն, մեկնարկը տրվեց Հյուսիսային մաքսատան վարչության պետ Ռուսլան Գրիգորյանից․ Անանյանի մտերիմ ընկերոջ որդին էր ու առաջինը հեռացավ նրա հետևից (Փեթակի Վարուժի սանիկը)։

Եվ ահա հաջորդ քայլը Արարատյան մաքսային կետի նախկին պետ Կարեն Բաբայանի վերադարձը ապահովելն էր․ օրեր առաջ նա վերանշանակվեց Արարատյան մաքսատան պետ: Հիշեցնենք, Կարեն Բաբայանը համակարգից հեռացվել էր ընդմենը երկու ամիս առաջ՝ մայիսին, ՊԵԿ-ի այն ժամանակվա նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած անձնական կոնֆլիկտի պատճառով:

Ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ ՊԵԿ նախկին նածագահ Դավիթ Անանյանը նրան ընդամենը 10 րոպե ժամանակ էր տվել՝ իրերը հավաքելու և շենքը լքելու համար: Այս երկու ամիսներին Արարատյան մաքսապետի թափուր պաշտոնը զբաղեցնում էր պետի տեղակալ, ՊԵԿ հնաբնակ Մհեր Մարտիրոսյանը: Սա այն անձն է, ում ազատելու վարչապետի հրահանգին չենթարկվելու համար պաշտոնանկ արվեց ինքը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հետագայում հաստատել էր, որ վարչապետի պահանջը չկատարելու համար ինքնազոհաբերվել էր Դավիթ Անանյանը։

Բանն այն է, որ կորոնավիրուսի բռնկման սկզբնական օրերին Արարատյան մաքսատան պետի ժ/պ Մհեր Մարտիրոսյանը չէր ցրել մաքսատան հերթերի կուտակումը, այդպիսով թույլ էր տվել սոցիալական հեռավորություն պահպանելու Պարետի որոշման խախտում, և սա վրդովեցրել էր վարչապետին: Կառավարության ղեկավարից պահանջ էր դրվել՝ ազատել սույն պաշտոնյային, մինչդեռ ՊԵԿ նախագահը նախընտրել էր հրաժարականի դիմում գրել՝ քան համակարգից հեռացնել փորձառու, արդյունավետ աշխատող կադրին: Մհեր Մարտիրոսյանը շարունակում է մնալ Արարատյան մաքսատան պետի տեղակալի պաշտոնում, իսկ ահա նրա պետ Կարեն Բաբայանի վերանշանակման փաստին ՊԵԿ-ում շատերն են կասկածամտորեն նայում: Տեղեկություններ կան, որ նա ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանի պահանջով է ամեն գնով և հրատապ վերադարձվել նույն պաշտոնին՝ նաև հեռացած Անանյանին իր ուժն ապացուցելու համար:

Կարեն Բաբայանը, մաքսայինում, ասում են, Գագիկ Ջհանգիրյանի փեսա Անրի Վարդանյանից հետո Շուշան Ներսիսյանի հաջորդ ու վերջին ցանկալի կադրն էր համակարգում: Ուստի նրա պաշտոնանկությունը՝ մանավանդ իր հետ չհամաձայնեցնելու պատճառով, տիկին Ներսիսյանը ինչ որ իմաստով նաև իր դեմ ուղղված քայլ էր համարել: ՊԵԿ նորանշանակ նախագահի վերանշանակումը հապճեպ և օրենքի կոպիտ խախտում համարողներին ու հունիսի 26-ին Կարեն Բաբայանի վերանշանակման հիմքերը խոցելի համարողներին ՊԵԿ-ից արձագանքում են այսպես․ Կարեն Բաբայանը մրցույթով է վերանվաճել իրենից հետո թափուր մնացած Արարատյան մաքսապետի պաշտոնը: Ավելին, ՊԵԿ լրատվականից վստահեցնում են, որ սույն թափուր պաշտոնի համար մրցույթ իսկապես հայտարարվել է, ՊԵԿ-ը բարեխղճորեն ապահովել է մի քանի հայտատուների համար մրցակցային պայմաններ, պարզապես ամենից ուժեղ պատրաստվածը հենց նախկին պաշտոնյան է եղել, և այս հարցում, հորդորում են, ավելորդ ինտրիգներ չփնտրել:

ՊԵԿ լրատվականից չեն հնչեցնում Կարեն Բաբայանի հետ մաքսատան պետի պաշտոնի համար կռիվ տված մյուս երեք մրցակիցների անունները, բայց սքրին շոթերով փաստարկում են մրցույթի անցկացման ընթացակարգի համաձայն մինչ օրս թողարկված բոլոր պաշտոնական հրապարակումները։

 

 

 

Ինչևէ... վերադառնալով ՊԵԿ-ում սպասվող ազատումներին՝ նշենք, դրանք, ըստ աղբյուրի, հիմնականում Դավիթ Անանյանի հովանավորյալներն են: Yerevan.Today-ին փոխանցված տեղեկատվության մեջ նշվում է Հարավային մաքսատուն-վարչության պետ Հայկ Միրզոյանի անունը: Նա մինչ այդ՝ եղել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի երևանյան տարածքի պետը, սակայն որոշակի կապերի շնորհիվ կրտուկ շրջադարձով հայտնվել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակում գնդապետի կոչում է ստացել ու միանգամից նշանակվել Հարավային մաքսատան անցակետի պետ: Այս գլխապտույտ հաջողության համար, ՊԵԿ-ասում են, պարտական է Դավիթ Անանյանին, վերջինիս հետ իր հոր վաղեմի ջերմ ընկերական հարաբերությունների շնորհիվ է այսպիսի բարձունքների հասել: Հայկ Միրզոյանի հայրը ևս ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից է՝ Գառնիկ Միրզոյանը:

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի նշանառության տակ է հայտնվել նաև Արևմտյան մասքատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը․ սա «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի պատասխանատու պաշտոնն է, հաստիքը թափուր դարձավ Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսնու՝ Անրի Վարդանյանի՝ Քննչական վարչություն տեղափոխվելու հետևանքով։

Տիգրան Զաքարյաննը նախկինում հարկայինի սպասարկման վարչության պետն է եղել, նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է: Ի դեպ, Տիգրան Զաքարյանն էլ մեկ ակնթարթում Դավիթ Անանյանի շնորհիվ դարձել է գնդապետ ու միանգամից նշանակվել մաքսատան պետի պաշտոնում:

Աղբյուրը առաջիկա հնարավոր պաշտոնանկությունների շարքում նաև Արևելյան մասքատուն-վարչության պետի անունն է շոշափում՝ որպես պաշտոնանկության սցենարի հերթական զոհ:

Ընդգծենք, Արևելյան մաքսատունը ամենից մեծն է համարվում, այն ներառում է Բագրատաշենի անցակետն ու Այրումի կայարանը, այդ պատճառով էլ ամենաընդգրկունն է համարվում՝ թե կազմով, թե՛ մարդկային ու ապրանքաշրջանառության հոսքերով:

Այստեղով մեծ է հատկապես երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը, հետևապես այս մաքսատան պետի պաշտոնը բոլոր ժամանակներում համարվում է ՊԵԿ-ի ամենայուղալի պատառներից մեկը: Գարիկ Դարբինյանը օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից վերջերս է տեղափոխվել Արևելյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնին, ընդ որում՝ դարձյալ Դավիթ Անանյանի ձեռամբ, նույն ձեռագրով ու նույն հարաբերությունների հիմքերով, ինչը մյուս բոլոր մքասապետերի դեպքերում է եղել:

Հիշատակվում է նաև ՊԵԿ հետբացթողութողումային հսկողության վարչության պետի պաշտոնում նոր նշանակման հավանական սցենարը: Սա ամենաառանցքային վարչություններից մեկն է ՊԵԿ-ում և միակը, որի պետն անմիջականորեն ենթարկվում է ՊԵԿ նախագահին: Նրա գործառույթն այն է, որ ապրանքի բացթողումից հետո հետագայում գործարքների արժանահավատությունն է ստուգում․ սա ենթադրում է ուղիղ կապի հնարավորություն՝ ներկրողների հետ, ընդ որում՝ պարբերական ռեժիմով: Այսինքն առավելություն է դիտարկվում, թերևս դրա շնորհիվ էլ այս պաշտոնին երբեք պատահական դեմքեր չեն նշանակվում: Կնշանակի, այս պաշտոնը վարողի դեպքում կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը տեսականորեն բացառել հնարավոր չէ և ոչ մի իշխանության օրոք: Այսօր այդ ամենացանկալի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Սաֆարյանը։

Սյուզի Բադոյան

դիտվել է 2733 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am