Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցին և նշել, որ հաջորդ շաբաթ Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու են ԱԱԾ:

«Ի՞նչ կանեն նման դեպքում նորմալ պետությունում: Քրեական գործ կհարուցեն ու կպատժեն մեղավորներին: Ի՞նչ կանեն Սորոսի կողմից զավթված Հայաստանում: Ոչինչ չեն անի, ինքնիշխանությունը չի հերիքի», - գրել է նա:

Մալյանը նաև մեջբերել է Սուլթանյանի մտքերից մի հատված․

«Մենք որքան էլ ասում ենք, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Մասնավորապես, ուզում եմ խոսել օրենքի տեսակետից, քանի որ մեր կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է։

Հայաստանը պարտավորություն ունի, որպեսզի ստեղծի հնարավորություններ, որ եզդիները պահպանեն իրենց ազգությունը, բայց ափսոս, որ այդ պարտավորությունները կյանքի չեն կոչվում։ Հայաստանում դու չես կարող քո լեզուն սովորել, դու գիտես, որ Իրաքում եզդիները կարող են իրենց մայրենի լեզուն սովորել դպրոցներում, իսկ Հայաստանում նման հնարավորություն չկա։ Երկրորդ խնդիրը խտրականությունն է։

Հայաստանում շատ դեպքերում եզդիները ընդունվում են որպես հետամնաց ազգ և սա պատճառ է դառնում, որ շատ հայեր իրենց իրավունք են վերապահում շատ եզդիների զրկեն իրենց ունեցվածքից։ Իրենց բիզնեսները, տներն ու հողերը նրանց ձեռքից վերցնում են։ Ես գնացել էի մի եզդիաբնակ գյուղ, որտեղ վեց շեյխի ընտանիք է ապրում և 120 հայ ընտանիք։ Այս գյուղում եզդիների հողերը ձեռքներից վերցրել են ու այսպիսի հարցեր շատ կան։ Եզդիները չգիտեն, թե վաղը Հայաստանում իրենց հետ ինչ կպատահի:

Ո՞վ է նրանց տները ձեռքներից վերցնում:

Հողերը վերցնողներին ասում են օլիգարխ։ Նրանք մարդիկ են, ովքեր կապեր ունեն պետության հետ, նրանք կապեր ունեն ոստիկանությունում և նրանք են խլում եզդիների ունեցվածքը։ Պետությունը ոչինչ չի անում, որպեսզի եզդիների իրավուքնները պաշտպանվեն։

Այդ ի՞նչ գյուղ է, որ եզդիների տները ձեռքներից վերցնում են։

Շատ-շատ նման գյուղեր կան։ Դու հիմա ինձ հարցնես, ես կասեմ, որ 30-40 ունեզրկման դեպք կա, երբ եզդիների տները, բիզնեսները, հողերը ձեռքներից վերցրել են՝ անօրինական ճանապարհով։

90-ական թվականներին, 1988 թվականից Հայաստանում հայերի և ադրբեջանցիների պատերազմ սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղի համար։ Դու լսել են երևի Լեռնային Ղարաբաղի պատերազմ։ Այդ ժամանակ Հայաստանում շովինիստական շարժում սկսվեց։ Ասում էին, որ միայն հայերը պետք է ապրեն Հայաստանում և մնացած ժողովուրդները տեղ չունեն այստեղ։ Այդ ժամանակ շատ եզդիների գնդակահարեցին Հայաստանում։ Այս պատճառով եզդիները մինչև 2004 թվականը վախի մեջ էին ապրում։

Այս իմաստով մենք տեսնում ենք, որ մինչև հիմա եզդիների մեջ վախ կա։ Նրանք իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մենք տեսնում ենք, որ պետությունը գովազդում է, թե Հայաստանը այն եզակի երկիրն է որտեղ եզդիների իրավունքները պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ»։

դիտվել է 890 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am