Ե՛վ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս ապացուցել են, որ նրանք նվիրյալներ չեն․ Քաղաքագետ

Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները

Իրենց մասին շատ մեծ կարծիք ունեցող և նարցիզիզմով տառապող գործող իշխանության ներկայացուցիչները զավեշտալի հայտարարություններ անելով շարունակաբար ժողովրդին հիշեցնում են իրենց գոյության մասին, քանի որ միայն այդ կերպ են կարող ինքնադրսևորվել...

Այսօր ԱԺ պատգամավոր քայլիստ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով պարգևավճարներին, որոնք ստանում են նախարարները, նրանց տեղակալները, ԱԺ երեսփոխանները և այլք, հայտարարել է. «... Իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է»...

Սկսենք նրանից, որ և՛ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս են ապացուցել, որ նրանք նվիրյալներ չեն ու երբևէ մեկ դրամով չեն աշխատել...

Իշխանության գալուց հետո Նիկոլի «փողոցային» թիմակիցները, որոնց մեծ մասը մինչև 2018 թ-ի գունավոր հեղափոխությունը բավարարվում էր ամսական 150-200 հազար դրամով, հիմա ուղղակի բուրժուական ապրելաոճի են անցել՝ մասսայաբար տներ և մեքենաներ են գնում ու առանց ամոթի հայտարարում, որ դա անում են հիփոթեքով կամ պարտքով...

Հետաքրքիր է, սույն երիտասարդ երեսփոխանն այս մեկ ու կես տարվա մեջ այդ ի՞նչ որակյալ գործ է կատարել իր գործընկերների հետ, որ գտնում են՝ իրենք թանկ արժեն...

Զարմանալի է, համեստությամբ չտառապող այս երիտասրադը, որը Նիկոլի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում և մի 2-3 անգամ աչքի է ընկել իր անտրամաբանական և զավեշտալի ելույթներով, գտնում է, որ ինքը թանկ արժի և այդ թանկարժեքությունը պետք է մենք վճարենք մեր գրպաններից...

Ավելին, սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են և վերը նշված ժամանակահատվածում միայն աչքի են ընկել իրենց «նախիրային» պահվածքով՝ Նիկոլից ստացած բոլոր ապօրինի ու անօրինական հրահանգների համար կողմ քվեարկելով...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

դիտվել է 1030 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am