ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը

ԿԸՀ-ում՝ Արման Բաբաջանյանի մանդատի հարցի քննարկման ժամանակ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ խաժակյանը հայտարարեց. «Ընտրությունների արդյունքում ձևավորված լինելու հանգամանքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը հասած 18 մանդատը եղել է ժողովրդի կամարտահայտությունը՝ հաշվի առնելով թե՛ մեր Սահմանադրությունը, թե երկու Սահմանադրական օրենքները: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Արման Բաբաջանյանի՝ խմբակցության նախկին պատգամավորի դուրս գալով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որը հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, այն իմաստով, որ չկա այլևս «Լուսավոր Հայաստան»-ի 18 պատգամավորական մանդատը, և դրանով առաջանում են մի շարք ճգնաժամային իրավիճակներ խորհրդարանում, որովհետև այն երաշխիքները, որոնք տրված են ընդդիմադիր խմբակցությանը, ըստ էության, հակառակ են գնում սրան: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը պետք է արժանանա ձեր կողմից քննության և վերականգնվի այդ հարաբերակցությունը»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարց ուղղեց. «Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է՝ ինչպիսի որոշումներ պետք է ընդունի ԿԸՀ-ն: Մանդատների թիվը, քանի որ օրենքը սահմանում է, որ պետք է լինի նվազագույնը 101, և տալիս է փոքրամասնության և մեծամասնության հետ կապված բոնուսային համակարգ, որով պայմանավորված՝ իրականացվում է հաշվարկ և, ըստ էության, ընտրության արդյունքներն ամփոփելիս ամրագրվում է, թե ով ինչքան մանդատ պետք է ստանա, այսինքն՝ իրականացվեց բաշխում: Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո, երբ իրականացվեց արդեն բաշխումը, հետագայում ԿԸՀ-ն նոր բաշխումներ իրականացնելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ».


Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Գործող կարգավորումներով այդ հարցը հստակեցված չէ, բայց հստակ է մի բան, որ խախտվել է այդ համամասնությունը, և հստակ է մեկ այլ բան՝ կան որոշակի կարգավորումներ, որոնց համաձայն՝ ԿԸՀ-ն խմբակցության ներսում որոշակի համամասնությունների պահպանման լիազորություն ունի՝ մասնավորապես Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 3-րդ կետի 2-րդ բաժինը, որտեղ, օրինակ, սահմանվում է, որ, եթե սեռերի քվոտան խախտվում է խմբակցության ներսում, ապա ԿԸՀ հանձնաժողովը, դիցուք, ունի այդպիսի լիազրություն, որպեսզի այդ քվոտան վերականգնի: Հիմա մենք խոսում ենք խմբակցությունների միջև քվոտայի խախտման մասին, որի վերաբերյալ ուղիղ ձևակերպումներ չկան, բայց հաշվի առնելով, որ Սահմանադրական օրենքների կարգավորումներից ելնելով՝ ձևավորվել է իրավիճակ, երբ պատգամավորը դուրս գալով խմբակցությունից՝ ժողովրդի կամարտահայտմանը հակառակ, այսինքն՝ ԼՀԿ-ին տրված մանդատին հակառակ, այդպիսի քայլ է կատարել, և ԼՀԿ խորհուրդը հստակ դիրքորոշում էր հայտնել: Մենք կոչ ենք արել Արման Բաբաջանյանին իր մանդատը վայր դնել, բայց քանի որ նա որոշել է, որ պետք է պահպանի իր մանդատը, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ կարծում ենք՝ ԿԸՀ-ն է, պետք է այս խնդրին կարգավորում տա, որովհետև ակնհայտ է, որ կա հակասություն»:

Մի շարք այլ հարցադրումներից հետո ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի կողմից մանդատը տրամադրելու լիազորությունը հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»։

Այսպիսով, վերոգրյալով պայմանավորված և Ընտրական օրենսգրքի 47-49 հոդվածները հիմք ընդունելով՝ ԿԸՀ-ն մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը։

Որոշումը միաձայն ընդունվեց քվեարկությամբ: Այն կարող է բողոքարկվել 3 օրացուցային օրվա ընթացքում,-տեղեկացրեց ԿԸՀ նախագահը:

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am