Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի չեզոքը

Նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը չափազանց լրջությամբ է մոտենում սահմանադրական փոփոխություններին, իսկ ինքը փորձում է լինել այն նախագահը, որը չեզոք է։

Անդրադառնալով հանձնաժողովի անդամներից մեկի տեսակետին, որը վերաբերել է Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից և ուղիղ մեջտեղում։
Կա ուղիղ ժողովրդավարություն, որի միջոցով ամեն մարդ իր կարծիքն այսօր հայտնում է, և այդ ձայնը լսելի է։ Այդպիսով՝ քաղաքական գործիչն իր ընտրողների առջև հաշվետու է ոչ թե տարին կամ հինգ տարին մեկ անգամ, այլ՝ այսօր, այս պահին, ամեն օր։
Կա նաև ուղիղ ժողովրդավարության մեկ ուրիշ գործիք՝ հանրաքվեն։ Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը։ Այսօրվա պայմաններում հանրաքվեները կարող են լինել շատ գործուն գործիքներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել այն կիրառելուց, հակառակը՝ պետք է դրանից օգտվել»։
Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն: «Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,- նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ և նախագահական և խորհրդարանական համակարգերը կարող են լինել և՛ լավը, և՛ վատը, որն էլ որ ընտրենք, պետք է լավն ընտենք, որպեսզի այն նաև լինի ազգային մեզ համար։ Փաստորեն, Արմեն Սարգսյանն այնքան չեզոք է և այն աստիճանի է կանգնած բոլոր գործընթացների մեջտեղում, որ անգամ չի համարձակվում ասել՝ ինքը կառավարման որ համակարգին է հակված։ Ի վերջո, ինչպես պետք է սահմանադրությունը, անկախ նրանից խորհրադարանական է, թե նախագահական, լինի լավագույնը, եթե սահմանադրությամբ պետության գլուխը նախագահն է, իսկ նախագահը գերադասում է չեզոք լինել անգամ այն դեպքում, երբ ակնհայտորեն խախտվում է սահմանադրությունը։ Իսկ նախագահը լուռ է և չեզոք։
Նախագահը լուռ է, երբ սահմանադրության խախտմամբ փոխություն կագտարվեց Սահմանադրության մեջ՝ առանց հանրաքվեի։ Նախագահը լուռ և չեզոք էր անգամ այն ժամանակ, երբ Ազգային ժողովը, սահմանափակելով հենց նախագահի լիազորությունները, նրան զրկեց Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը ստորագրելու լիազորությունից։

Արմեն Սարգսյանը որպես օրինակ հիշատակել է ՍԴ դատավորների ընտրության հարցը՝ հիշեցնելով, որ առաջադրած թեկնածուներին Ազգային ժողովը չընտրեց։ «Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն»,- ասել է Արմեն Սարգսյանը: Սա թերևս ընդհանրական գնահատական է սեփական կարգավիճակի մասին։ Ընդամենը պետք է արձանագրել, որ նախագահի ձայնը էական նշանակություն երբեք չի էլ ունենա, եթե նախագահը իր իրավունքներն իրացնելու փոխարեն՝ շարունակի լուռ և չեզոք մնալ։ Չեզոքները երբեք էական նշանակություն չեն ունենում ո՛չ գիտության, ո՛չ բնության, ո՛չ էլ առավել ևս մեծ քաղաքականության մեջ։

Ստացվել է այնպես, որ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակեց Սերժ Սարգսյանը, սակայն նա  նախագահ աշխատեց Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանն այժմ նրանց երկուսի համար էլ  չեզոք է։ 

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3865 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am