Համաժողովրդական ընդվզման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած Փաշինյան Նիկոլն ամենաշատը վախենում է համաժողովրդական ընդվզման նոր ալիքից, որը քշելու և պատմության աղբանոցն է շպրտելու նիկոլյան ձախորդ ու անփառունակ իշխանությունը: Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երեկ, վախվորած և կմկմալով, հայտարարեց, որ ևս մեկ ամսով երկարաձգելու է արտակարգ դրության ռեժիմը, որը հրահանգ է իրեն հնազանդ ծառայող 88 պատգամավոր ռոբոտներին. կոճակները միասնաբար սեղմե՛լ: Ինչպես բազմիցս նշել ենք՝ Փաշինյան Նիկոլի միակ հույսը մնացել է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որը նրան հնարավորություն է տալիս սահմանափակելու Հայաստանում ազատ հավաքներ անելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, իսկ դիմակ կրելու պարտադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց բերանը փակելու և նրանց արտահայտվելու իրավունքից զրկելու միջոց: Փաշինյան Նիկոլին չօգնեց անգամ արտակարգ դրության ռեժիմից հրաժարվելու և զուգահեռ հանրահավաք անելու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կոչ-հորդորը, որն ի ցույց կդներ, թե ում է իրապես վստահում հայ հասարակությունը՝ ապազգային, օտարահպատակ և կամակատար իշխանությա՞նը, որի գոյության ամեն մի օրը վտանգում է Հայի ազգային ինքնությունն ու Հայաստանը տանում կործանարար ճանապարհով, թե՞ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը, որը նպատակ է դրել կառուցելու սոցիալական և ռազմական հզոր Հայաստան` հիմնված հայ ժողովրդի ազգային արժեքների վրա: Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի և հրապարակի աջակցությունը և թաքնվեց «Գելափի»՝ պատվիրված ու կեղծ սոցհարցումների հետևում: Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը կտրվում է ժողովրդից, այնքան մեծանում են այդ կեղծ հարցումներով իշխանությանը տրվող աջակցության տոկոսները: Ողբամ այն իշխանությանը, որն այլ հենարան չունի, քան փողով փչված տոկոսները: Փաշինյա՛ն Նիկոլ, քո պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայոց ազգային պետական օրգանիզմի համար. հայ ժողովուրդն այլևս ի զորու չէ հանդուրժելու քո խեղկատակ իշխանության գոյությունը: Դու արդեն անցել ես բոլոր սահմանները և սկսել ես ծաղրել Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց արժանապատիվ կյանքն ու հզոր Հայաստանի քաղաքացու երազանքը վերափոխելով ամեն օր տուգանված լինելու և կիսաքաղց գոյության սպառնալիքով: Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի: Համաժողովրդական շարժումը հնարավոր չէ կասեցնել ոչ մի արտակարգ դրության երկարաձգմամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում
Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ: