Ինչո՞ւ այսքան հայատյաց

Համոզումով եմ պնդում՝ մեր կառավարության ամենավճռորոշ, կասեի՝ ամենաճակատագրական նախարարությունը ԿԳՄՍ նախարարությունն է: Եվ ոչ այն բանի համար, որ մեկ տանիքի տակ մեխանիկորեն խոթելով մի քանի ոլորտ՝ գերնախարարություն ստեղծեցին…

Պարզապես այն անառարկելի, բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված ճշմարտության համար, որ որևէ երկրում անհնար է լայնամասշտաբ ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և հաջողություններ գրանցել, եթե մտածված, հեռանկարային, սրտացավ և թիրախային քաղաքականություն չի վարվում հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում:

Սա բնական է, ապացուցման կարիք չունեցող՝ մշակույթով և կրթությամբ է ստեղծվում հասարակության արժեքաբանական, գաղափարական էությունը, արժեքների, համոզումների և առաջնահերթությունների այն ամբողջությունը, որը համախմբում է հասարակությանը, ապահովում նրա ներդաշնակությունը, միևնույն տեսակին պատկանելությունը, սնում ու ամրապնդում ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ: Բանալի բառը՝ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ…

Թվում էր՝ այս պարզունակ ճշմարտությունը ԿԳՄՍ նախարարության փիլիոսոփայության առանցքը պիտի լիներ, բայց՝ ՈՉ, ցավալիորեն ողջ ընթացքում բախվեցինք հակառակ իրողության հետ: Այս ընթացքում նախարարությունից որևէ որլորտի ուղղությամբ հայեցակարգային, ծրագրային, ռազմավարական և ոչ մի փաստաթուղթ չծնվեց, փոխարենը՝ բախվեցինք հայեցողական, կամայական կառավարչական մի վարքագծի հետ, որի առանցքում ոլորտի խնդիրների խորը չիմացությունն է, ոչ պրոֆեսիոնալ կառավարումը, քաոսը և ամենատխուրը՝ ազգային բաղադրիչի նկատմամբ անթաքույց արշավն ու հակակրանքը:

Օրինակների պակաս չկա. շատ ենք անդրադարձել…/Ցեղասպանության իստիտուտ-թանգարանի մթնոլորտն ու թնջուկը այս շարքում…/
Նախարարությունից ստացվող լուրերն ու նորություններն, այս էլ որերորդ անգամ, այլևս չզարմացնելով, հաստատում են վերոհիշյալ պնդումը:

Օրերս պարզ դարձավ, որ նախարարի որոշումով կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, և հատկացված 14մլն դրամը փոխանցվել պետության պահուստային ֆոնդ: Իհարկե, 14մլն-ը այն գումարը չէ, որ բավարարի նորօրյա պաշտոնյաների պարգևավճարային նկրտումներն ու հավակնությունները, բայց ինչո՞ւ զրկել հայ գրականությունը միջազգայնացնելու, հանրահռչակելու, մեզ՝ հայերիս որակյալ միջազգային երկխոսության մեջ ներգրավելու, հավասարների հետ մշակույթի լեզվով խոսելու հնարավորությունից…

Պարզ է՝ կամ աշխատել չգիտեք կամ՝ պարզապես չեք ուզում: Հայ գրականությունը ձեր վերջին հոգսն է, դուք բոլորովին այլ օրակարգ եք սպառում…..Մնացյալը հեքիաթ է:

Ոլորտի կառավարիչներն իրենց «ներշնչանքներում և հանձնառություններում» հետևողական են և համառ: Հիշո՞ւմ եք անցյալ ուսումնական տարում ԿԳՄՍ նախարարն ու որոշ քայլականներ ինչպես էին տակնուվրա եղել հանրակրթական դպրոցներից մեկում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի ներկայությունից:

Հիշում եք նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերջին երկու տարիներին արձանագրվող նսեմացման և արժեզրկումի արշավը: Մի՞թե կարիք կա հաստատելու, արձանագրելու, թե մեր ազգային ճակատագրում, մեր ինքնության մեջ մեր եկեղեցին իբրև ազգային կարևորագույն ինստիտուտ, ինչ բացառիկ դեռակատարություն է ունեցել:

2007 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի ընդունումը հենց այս իստիտուտի մեր ազգային նկարագրի և լինելիության մեջ ունեցած բացառիկության գիտակցումով էր պայմանավորված:

Մեր վատագույն մտածումներում դժվար էր պատկերացնել, որ մեր եկեղեցին, մեր հավատը մեր անկախ պետության մեջ պիտի պաշտպանության կարիք ունենա:
Բայց, ԿԳՄՍ-ն թույլ չի տալիս կամ համառորեն շարունակում է լինել իր «հանձնառությունների» տիրույթում. ապականել այն ամենն, ուր ազգային հենք ու նպատակադրում կա: /ԲՈՒՀ-երի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի դասաժամաերի հարցը լուծելուց հետո՝ հերթը հանրակրթությանն է/:

Հրապարակվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչի նախագծը և պարզվում է, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան որպես ինքնուրույն առարկա փաստացի վերանում է: Ինչպես և բոլոր դեպքերում, այս անգամ էլ իշխող քաղաքական ուժն հավատարիմ է իր ձեռագրին՝ որոշումներն ընդունվում են առանց հանրային քննարկումների և հիմնավորումների:

Հիշեցնեմ, որ գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը, նաև վերոնշյալ օրենքով սահմանված, երաշխավորված դասավանդվում է 5-ից 9-րդ դասարաններում, ի դեպ, նույն օրենքով առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը մասնակցության իրավունք ունի նաև եկեղեցին:

Եվ մյուս աղետալի վտանգը՝ ըստ պետական նոր չափորոշիչի, նվազելու են նաև հայոց լեզվի և գրականության ժամերը, գրեթե հավասարեցվելով օտար լեզուների դասաժամերին:

Ասել, թե սրանք պատահական, մասնագիտական խնդիրներ են, կնշանակի չգիտակցել այն բոլոր քաղաքական, բարոյական, հոգևոր, արժեքաբանական նպատակները, որ քողարկված են այս «բարեփոխումներում»:

Հստակ է և աներկբա՝ այս «հանձնառությունները» ազգային դիմագիծ փոխելու, ազգային դիմադրողականություն թուլացնելու ծրագիր են հետապնդում:

Մեր՝ հասարակության խնդիրն է դիմադրել և չհանդուրժել այն, ինչի համար տասնյակ սերունդների համար ինքնության կոդ է եղել:

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am