Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Ադրբեջանի իշխանական վերնախավում...

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողությունն է իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում, որի արդյունքում, ըստ տեղական լրատվամիջոցների, ձերբակալվել է նախարարության գործերի կառավարման վարչության պետ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ Ֆարհադ Մոլազադեն:

62-ամյա Մոլազադեն, որը մասնագիտությամբ ճարտարապետ է և մի քանի տարի է` զբաղեցնում է Ադրբեջանի Ճարտարապետների միության առաջին քարտուղարի պաշտոնը, համատեղության կարգով աշխատանքի էր անցել արտգործնախարարությունում 2004-ից` ճիշտ այն ժամանակ, երբ Մամեդյարովը նշանակվել էր կառույցի ղեկավար:

Պաշտոնական աղբյուրները մանրամասներ չէին հաղորդել հատուկ գործողության ու ձերբակալության պատճառների մասին: Պետական անվտանգության ծառայության սեղմ` մի քանի տողանոց տեղեկատվության մեջ միայն նշվում է, թե «արտգործնախարարության որոշ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց լիազորությունները, բազմաթիվ ապօրինություններ են կատարել` վնաս պատճառելով պետության ու հասարակության շահերին»: Քննչական մարմինը հայտարարել է, թե կասկածյալների և նրանց գործողությունների մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ:

Լրատվամիջոցները մինչ այդ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդել էին, թե Մոլլազադեն ձերբակալվել է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ըստ «Ազատության»՝ կառավարամետ պարբերականներից մեկը, մասնավորապես, մի քանի փաստաթուղթ է հրապարակել ու պնդել, թե արտգործնախարարության աշխատակազմի ղեկավարը յուրացրել է արտերկրում գտնվող դիվանագետների համար նախատեսված գումարները:

Ըստ այդ փաստաթղթերից մեկի, օրինակ, Ուզբեկստանի դեսպանատան աշխատակիցներին բնակարանով ապահովելու համար բյուջեից հատկացվել է 84 հազար դոլար, հասցեատիրոջը սակայն հասել է ընդամենը 66, հազարը, իսկ 18 հազարը «անհետացել է»: Պարբերականը գրել էր, որ այս դեպքը եզակի չէ, և նման խնդրի առջև են կանգնել նաև այլ երկրներում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետները` ստիպված լինելով երբեմն կացարանի վարձը սեփական գրպանից վճարել:

Ընդ որում, ըստ հաղորդումների, Մոլլազադեն գործով անցնող միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ: Լրատվամիջոցները նշում են, թե ձերբակալվել է նաև արտգործնախարարության ֆինանսների վարչության պետ Լամիե Ջանեհմեդովան, սև ամպեր են կուտակվել փոխնախարար Նադիր Հուսեյնովի և Եվրամիության գծով վարչության պետ Էլհան Ազաևի գլխավերևում: Վերջինս ևս լրատվամիջոցները կապում են նախարար Մամեդյարովի հետ:

«2004-ին դառնալով արտգործնախարար` Մամեդյարովը նրան նշանակել էր նախ նախարարության արհմիության ղեկավար, հետո դարձրել արտակարգ և լիազոր դեսպան ու վստահել եվրոպական հարցերով վարչության համակարգումը», - գրել է հետաքննող լրագրող Ջավանշիր Հեսենլին` պնդելով, թե աշխատանքային կապերից բացի նրանք նաև գործարար շահեր են ունեցել: - «2008-ին արտգործնախարար Մամեդյարովը հենց նույն Ազաևի հետ շինարարական բիզնես է սկսել և գրանցել «Դիպլոմատ» կոոպերատիվը` ընդամենը 25 մանաթ (մոտ 14 դոլար) կանոնադրական կապիտալով: Ընկերությունը, որ հետագայում մի շարք թանկարժեք ծրագրեր է իրականացրել Բաքվի կենտրոնում, գտնվում է արտգործնախարարության Հյուպատոսական բաժնի հանդիպակաց մայթին, պետռեգիստրում էլ որպես պաշտոնական ներկայացուցիչ նշված է Էլհան Ազաևի անունը»:

Ի դեպ, սա նույն լրագրողն էր, որն ամիսներ առաջ նաև մեկ այլ աղմկահարույց հրապարակում էր արել արտգործնախարար Մամեդյարովի դեմ` պնդելով, թե նրա 31-ամյա որդին ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում: Մամեդյարով կրտսերը այս տեղեկությունը չէր մեկնաբանել: Իսկ նրա հայրը դիմել էր Պետական անվտանգության ծառայություն` հորդորելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր սև քարոզչություն են իրականացնում իր դեմ:

Բայց փաստորեն, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը գնաց Մամեդյարովի մերձավորների հետևից` է՛լ ավելի թեժացնելով քննարկումները Ադրբեջանի արտգործնախարարի հնարավոր պաշտոնանկության շուրջ: «Վերջին անգամ Պետական անվտանգության ծառայությունը նման գործողություն էր իրականացրել Մշակույթի նախարարությունում, ինչից հետո աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվեցին, նախարարը պաշտոնանկ արվեց», - հիշեցնում են ադրբեջանական պարբերականները:

Ակնհայտ է, որ Մամեդյարովի գլխին վաղուց են «սև ամպեր»: Ընդ որում՝ Բաքվում կատարվածը ցուցադրական ակցիա է. ԱԳՆ-ին հարվածել են Պետական անվտանգության ծառայության մակարդակով, ասել է թե՝ Ալիևի ուղիղ հրահանգով:
Մեկ տարի առաջ Ալիևն ամբողջապես փոխեց իրավապահ-ուժային կառույցների առաջին դեմքերին, այդ թվում Պետական անվտանգության ծառայության ղեկավարին: 2015-ին այդ պաշտոնում նշանակված Մադաթ Գուլիևին փոխարինեց Ալի Նագիևը, որը Նախիջևանից է, այսինքն՝ Ալիևը ՊԱԾ ղեկավար նշանակեց նախիջևանյան կլանի ներկայացուցչին:

Այն, որ Ադրբեջանում տարիներ շարունակ ներկլանային պայքար է Ալիևների նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև, վաղուց գաղտնիք չէ: Երկու կլանների միջև պայքարն, Ադրբեջանում, այսպիսով, ուշագրավ դրսևորումներ է ստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6980 անգամ
Լրահոս
Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am