Սահմանադրական կարգը նույնպես ունի պաշտպանության կարիք. Ռոբերտ Հայրապետյան
«Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ սահմանադրական կարգը նույնպես ունի պաշտպանության կարիք՝ քրեաիրավական մեխանիզմներով:
Աադրադառնալով Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի արտահայտած դիրքորոշումներին, Հայրապետյանն ասաց.
«ՄԻԵԴ-ը ՍԴ-ի դիմումի հիման վրա տված իր խորհրդատվական կարծիքում անդրադառնալով 300.1 հոդվածին, հստակորեն նշել է, որ Սահմանադրությանը հղում տալով՝ Քրեական օրենսգիրքը պետք է ապահովի այնպիսի մեխանիզմներ, որ հնարավորություն տրվի որոշակիություն ապահովել այդ գործողության կատարման վերաբերյալ, որի արդյունքում էլ անձը կարող է կանխատեսել իր վարքագիծը կամ այդ վարքագծի արդյունքում վրա հասնելիք պատասխանատվությունը»,-ասաց նա: