Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:

Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել անվանի մտավորականին, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Դուք այն երջանիկ գրողներից եք, ով կենդանության օրոք լիուլի զգացել ու վայելում է իր նկատմամբ բազմահազար ընթերցողների սերն ու գնահատանքը, ում ճանաչում եւ հաճույքով ընթերցում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս` շնորհիվ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների:

Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք նաեւ ես եւ իմ ընտանիքը:

Անկեղծորեն ուրախ եմ, որ Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները գնահատվել են նաեւ պետականորեն` ինչպես Խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության ժամանակաշրջանում:

Լինելով ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եւ հայ գրականության կենդանի լեգենդներից մեկը` դուք կամրջում եք երկու դարաշրջան, կրում Ձեր մեջ ժամանակի հիշողությունները, տագնապներն ու հույսերը, հիասթափություններն ու հուսավառությունները, մաքառումները, երազանքները, երբեմն էլ` իրականության դառնությունը:

Դժվար է գերագնահատել Ձեր ստեղծագործությունների ազդեցության ուժը, որ ուղղակիորեն բխում է «կենսական էներգիայի փոխանցման» Ձեր կենսափիլիսոփայությունից:

Առանձին գնահատանքի է արժանի Հայաստանի անկախացումից հետո Ձեր անսահման նվիրվածությունը Հայոց բանակին. «Ներքին համոզմունք ունեմ, որ պետք եմ սահմանին կանգնած տղաներին»,- մի առիթով ասել եք Դուք, եւ ես շատ առիթներ եմ ունեցել տեսնելու Ձեզ մեր զինվորների կողքին` մտավորականի Ձեր ազնիվ ու շիտակ կեցվածքով:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, արեւշատություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am