Հայէկոնոմբանկն ամփոփեց 2019թ. արդյունքները

Հայէկոնոմբանկը 2019թ. ամփոփում է մի շարք էական նվաճումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով՝ ունենալով հետևյալ պատկերը. Բանկի ակտիվներն աճել են 26.6%-ով` կազմելով 280.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 221.6 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդներին տրված վարկերն աճել են 31.8%-ով` կազմելով 176.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 133.6 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 18.3%-ով` կազմելով 113.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 95.8 մլրդ դրամի դիմաց, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 14.7%-ով՝ կազմելով 59 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 51 մլրդ դրամի դիմաց:

Ընդհանուր կապիտալն աճել է 19,5%-ով` հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման և ձևավորված շահույթի հաշվին` կազմելով 39.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 33.0 մլրդ դրամի դիմաց: 2019թ.-ին շահույթն աճել է 60.1%-ով` կազմելով 3.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2,1 մլրդ դրամի դիմաց: 2019թ. և 2020թ. Բանկն իր կանոնադրական կապիտալը համալրել է համապատասխանաբար 3,37 մլրդ և 500 մլն դրամով, և ներկա պահին նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամ:


Հարկ է նշել, որ, չնայած առկա մարտահրավերներին, վարկային պորտֆելը պահպանում է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը ներկայումս կազմում են պորտֆելի ընդամենը 0.65%-ը:

2019թ. ընթացքում Բանկի ձեռքբերումներից առանձնացվեց ՎԶԵԲ (EBRD), ՀԶԲ (FMO), ՍԱԶԲ (BSTDB) և այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ ՀՀ-ում ՓՄՁ զարգացմանն ուղղված ընդհանուր թվով մոտ 70.0 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մի շարք վարկային համաձայնագրերի կնքումը:

Կորոնավիրուսային համավարակի մարտահրավերների հետ կապված՝ վերջին ամիսների ընթացքում Բանկում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ճգնաժամային իրավիճակում հաճախորդների կողմից իրենց վարկային և այլ պարտավորությունների կատարման հարցում ունեցած խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ 65,000–ից ավելի ֆիզիկական անձ հաճախորդների տրամադրվել են վարկային արձակուրդներ, 1,000-ից ավելի իրավաբանական անձ հաճախորդների համար կատարվել են վարկերի մարման գրաֆիկների փոփոխություններ՝ հարմարեցնելով դրանք հաճախորդների դրամական հոսքերին:

Բանկը ակտիվ մասնակցում է Կառավարության աջակցության ծրագրերին, որոնց շրջանակներում արդեն տրամադրվել է ավելի քան 7.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով:

«Այս իրավիճակում ևս հավատարիմ ենք շահաբաժինների վճարման մեր ավանդույթին և տարբեր սոցիալական ծրագրերի աջակցությանը: Շարունակելու ենք իրականացնել համավարակով պայմանավորված իրավիճակի մշտական մոնիտորինգ և ռիսկերի զսպմանն ուղղված միջոցառումներ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության և աջակցության համար»,- նշված է Բանկի հաղորդագրությունում:
2020թ. հունիսի 29-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.2 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալտ՝ մոտ 41.6 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 289.6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 191.4 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 59.0 մլրդ դրամ, շահույթը`ավելի քան 2.6 մլրդ դրամ: Բանկն ունի 53 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am