Հոգնել եմ ամեն երեքշաբթի դատարան գալուց, ոչինչ չլսելուց, նիստն էլ հետաձգվի. Յուրի Խաչատուրովը՝ դատավորին (video)
Ես առաջարկում եմ, որ հաջորդ նիստի համար կարգավորեք այն հարցերը, որ կարողանանք բոլորով՝ դատավարության բոլոր կողմերով, ներկա լինել, տեխնիկական հարցերն ապահովվեն, որովհետև ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, նստել, ոչինչ չլսել ու դատական նիստն էլ հետաձգվի: Ցանկություն ունեմ, որ հաջորդ դատական նիստին բոլոր կողմերը ներկա լինեն և դատական պրոցեսը շարունակվի:
Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց մեղադրյալ Յուրի Խաչատուրովը: