Երկրորդ մեծ ալիքին սպասելիս և 10 միլիոնի մոտենալիս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն՝ արդեն հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 միլիոնի, այս պահին այն հատել է 9 միլիոն 700 հազարի շեմը, զոհերի թիվը մոտենում է կես միլիոնին:

«Վարակի բռնկման առաջին ամսվա ընթացքում արձանագրվել է 10 հազար դեպք, անցյալ ամիս հաստատվել է 4 միլիոն։ Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք 10 միլիոն վարակակիր։ Սա սթափեցնող հիշեցում է, որ չնայած մենք շարունակում ենք պատվաստանյութի և բուժող դեղորայքի ոլորտում ուսումնասիրությունները, մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի մեր ունեցած գործիքակազմով անենք հնարավորը հիվանդացությունը նվազեցնելու և մարդկանց կյանքերը փրկելու համար», - հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Պատվաստանյութի բացակայության պայմաններում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ գործիքակազմն առայժմ, մասնագետների պնդմամբ, դիմակներն են, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հաճախակի ախտահանումը: Ամենալավատեսական գնահատականների համաձայն՝ վարակի դեմ դեղամիջոցը կարող է պատրաստ լինել միայն տարեվերջին:

Համաճարակների դեմ պայքարի ոլորտում նորարարությունների կոալիցիայի հաշվարկներով, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջողությամբ ստեղծվի, ապա գլոբալ պահանջարկը հնարավոր կլինի բավարարել ամենասեղմ ժամկետներում` մեկ տարվա ընթացքում իրատեսական է ընդհուպ մինչև 4 միլիոն չափաբաժնի արտադրությունը, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է կառույցի ներկայացուցիչ Ջեյմս Ռոբինսոնը:

Մինչ այդ, վարակի բռնկման վեց ամիսների ընթացքում տասնյակ երկրներ բախվում են համաճարակի երկրորդ ալիքին: ԱՄՆ մի շարք նահանգներում վերադառնում են կոշտ սահմանափակումներին: ԱՄՆ-ում, որը հիվանդացության և մահացության ցուցանիշներով ՝ավելի քան 2 միլիոն 500 հազար վարակակիր և շուրջ 126 հազար մահվան դեպք, առաջինն է աշխարհում, մի շարք նահանգների իշխանություններ ստիպած են վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները։ «Վտանգավոր գոտի» են համարվում մասնավորապես Ալաբաման, Արկանզասը, Արիզոնան, Ֆլորիդան, Հարավային Կարոլինան և Հյուսիսային Կարոլինան, Տեքսասը, Վաշինգտոնը և Յուտան:

Վաշինգտոնի համալսարանի կանխատեսումներով՝ հոկտեմբերին Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշը կարող է հասնել 180 հազարի, սակայն, ըստ հետազոտության, եթե բնակչության 95 տոկոսը պաշտպանիչ դիմակներ կրի, հնարավոր կլինի մինչև աշուն փրկել ոչ միայն շուրջ 40 հազար մարդու կյանք, այլ նաև երկրի տնտեսությունը:

ԱՄՆ-ում, չնայած համաճարակային անբարենպաստ կացությանը, քննարկում են մի շարք եվրոպական և այլ երկրների հետ սահմանները բացելու հարցը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Մենք աշխատում ենք ճիշտ ձևը գտնելու ուղղությամբ՝ ճիշտ ժամանակը և մարտավարությունը գտնելու», - շեշտել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա շաբաթներին կունենան լուծում։

Իսկ Եվրամիությունը արդեն հուլիսին կարող է փորձել բացել արտաքին սահմանները համաճարակային վերահսկելի իրավիճակ ունեցող երկրների համար: Դաշինքի գրեթե բոլոր անդամները շեշտակի թուլացրել են շաբաթներ տևած կարանտինային միջոցառումները, զուգահեռաբար, սակայն մեծանում է համաճարակի երկրորդ ալիքի վտանգը:

Գերմանիայում վերջին օրերին նոր վարակակիրների թվի աճ է արձանագրվում, երկրի արևմուտքում վարակի սրընթաց տարածման պատճառով շուրջ 360 հազար բնակիչներ կրկին երկշաբաթյա կարանտինի են ուղարկվել։ Պորտուգալիայի իշխանությունները ևս հայտնում են վարակի նոր օջախների հայտնաբերման մասին։ Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները փակել են ավելի քան չորս տասնյակ ծերանոցներ, որոնցում անցած օրերին վարակի նոր բռնկումներ արձանագրվել։

Իտալիայում, որը Եվրոպայում համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է, հաստատվել է 122 նոր դեպք: Միլանի Բժշկական համալսարանի պրոֆեսոր Մաուրիցիո Չեկոնիի խոսքով՝ երկիրը առաջին ալիքը լիովին չհաղթահարած պատրաստվում է երկրորդին: «Այժմ մենք աշխատում ենք երկու առանցքային ուղղությամբ՝ վարակի տարածումը զսպելու, մասնավորապես՝ հիվանդանոցային միջավայրում, և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թվի կտրուկ աճ թույլ չտալու», - ասել է Չեկոնին:

Այսինքն, հաշվի առնելով վերջին վերլուծությունները՝ փորձագետները սկսել են նախազգուշացնել եվրոպական երկրներում համաճարակի երկրորդ ալիքի մեծ ռիսկի մասին:

Թերևս, ոչ լավատեսական լուրերի ֆոնին միակ ուրախալի լուրն այն էր, որ Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալությունը արտոնեց «Ռեմդեսիվիր»-ը` կորոնավիրուսի բուժման համար, վարակված առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներին բուժելու համար: Համապատասխան որոշումը, որը, ըստ էության, «կանաչ լույս» է վառում նաև դեղամիջոցը Եվրամիության (ԵՄ) տարածքում վաճառելու համար, պետք է հաստատվի նաև ԵՄ գործադիր մարմնի կողմից, ինչը, սակայն ֆորմալ հարց է:

Ակնկալվում է, որ առաջիկայում Եվրոպայում այդ դեղամիջոցը կներառվի Covid-19-ի բուժման ուղեցույցներում։ «Ռեմդեսիվիր»-ը, որը փաստացի առաջին դեղամիջոցն է կորոնավիրուսի դեմ պայքարում, ավելի վաղ փորձարկել են Միացյալ Նահանգներում, Ասիայում և Եվրոպայում: Արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար մարդ այդ դեղամիջոցի օգնությամբ ապաքինվել է միջինը մեկուկես անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնց տրվել է այլ դեղամիջոց՝ 15 օրվա փոխարեն 11 օրում:

Այն, թերևս, այս պահին առկա միակ դեղամիջոցն է, որն ունակ է արագ ու արդյունավետ բուժել թոքերը, շատ դեպքերում այլ օրգաններ վտանգող կորոնավիրուսի վարակը: Շուրջ կես միլիոն մարդու կյանք խլած կորոնավիրուսի դեմ հատուկ թերապիա առայժմ գոյություն չունի: Աշխարհով մեկ մոտ տասը միլիոն հիվանդներին հիմնականում ցուցաբերում են սիմպտոմատիկ բուժօգնություն, այսինքն` պայքար է ընթանում ոչ թե բուն վարակի, այլ դրա դրսևորումների դեմ:

«Ռեմդեսիվիր»-ը պատկանում է հակավիրուսային դեղամիջոցների շարքին, այսինքն՝ այն գործում է հենց վարակի դեմ, այլ ոչ թե կորոնավիրուսի հետևանքով քայքայված իմունային համակարգի վերականգնման ուղղությամբ: Դեղամիջոցը ստեղծվել է 2015 թվականին էբոլա հիվանդության դեմ, սակայն «Ռեմդեսիվիր»-ի գաղափարը ծագել է դեռևս մերձավորարևելյան MERS վարակից մահացությունն ուսումնասիրելիս. դեղամիջոցը, ինչպես մասնագետներն են փորձում պարզ նկարագրել, կարողանում է «խաբել» վիրուսին և ոչնչացնել այն կամ գոնե նվազագույնի հասցնել դրա հետևանքները՝ կանխելով հնարավոր տարածումը:

Կորոնավիրուսի համաճարակի դեմ այս պահին աշխարհում փորձարկումների փուլում է գտնվում ավելի քան 150 դեղամիջոց: Գիտնականները փորձում են պարզել, թե արդեն գոյություն ունեցող դեղերից որն է առավել արդյունավետ ազդում վիրուսի վրա. խոսքը հիմնականում երեք տեսակի դեղերի մասին է՝ հակավիրուսային, որն ի վիճակի լինի չեզոքացնել արդեն օրգանիզմում առկա վարակը, իմունային համակարգը կայունացնող և հակամարմիններ պարունակող դեղեր, որոնք կարող են պայքարել վարակի դեմ:
Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց Covid-19-ի բուժման հարցում ևս մեկ գիտական առաջընթացի մասին` հիմնվելով բրիտանացի մասնագետների իրականացրած փորձերի վրա։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը, մասնավորապես, ապացուցել է, որ բավականին էժան և հասանելի դեղամիջոցներից մեկը՝ դեքսամետազոնը, կարող է էականորեն՝ շուրջ 33 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մահվան հավանականությունը։ Դեքսամետազոնը գործածության մեջ է ավելի քան 50 տարի և կիրառվում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի, թոքերի բուժման համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3404 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am