Հիստերիկ խոստովանություններ ադրբեջանական բանակի ղեկավարից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդմամբ՝ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։ Այս մասին Հասանովը ոչ ավել, ոչ պակաս, բողոքել է Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքի եթերում։

«Հայերը, Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների շնորհիվ, ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են դրանք ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», դժգոհել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Հասանովի խոսքով, ի դեպ, ինքը Հայաստանին ռազմական նշանակության սարքավորումների մատակարարման հարցով դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին, բաց այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել։ «Որևէ մեկը ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես են [հայերը] կարողացել ձեռք բերել դրանք», - նշել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ ադրբեջանական հեռուստաալիքին տված այս հարցազրույցում Զաքիր Հասանովը նաև թափանցիկ կերպով ակնարկել է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների ակտիվ քայլերը կաշկանդող ևս մեկ գործոնի մասին։ Խոսքը առաջնագծում տեղակայված ադրբեջանական զորքերի թիկունքում, հենակետերի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի մասին է։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ այս առումով հայերն ավելի շահեկան դիրքում են։ «Հայկական կողմից շփման գծի երկայնքով բնակավայրեր չկան», - նշում էր Հասանովը։

Ստեղծված իրավիճակում, երբ 2018 թվականից ի վեր առաջնագծում ակտիվ գործողությունների դիմելու հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են, Ադրբեջանի բանակը հիմնական շեշտը դրել է ինժեներական աշխատանքների իրականացման վրա։ «Մենք, օգտվելով այս հնարավորություններից, ճակատային գծում լայնածավալ ինժեներական աշխատանքներ ենք կատարել։ Մենք կարողացել ենք առավելագույն կերպով կյանքի կոչել մեր առջև դրված խնդիրները։ Ես չեմ կարող մանրամասնել, սակայն այս ժամանակը մենք զուր չենք վատնել։ Մեզ հարկավոր էր որոշակի վերախմբավորում իրականացնել, ինժեներական աշխատանքներ կատարել, և մենք այժմ դրանք գործնականում ավարտում ենք», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ինժեներական աշխատանքներին զուգահեռ, ըստ Հասանովի, ադրբեջանական բանակը շարունակում է զորավարժությունների ընթացքում սեփական կարիքներին ադապտացնել այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում ՝Իսպանիայից մինչև Ռուսաստան, Իսրայելից՝ Բելառուս։ Զաքիր Հասանովի խոսքով, ի դեպ, միայն ռուսական և իսրայելական արտադրության զենքերի ձեռքբերման վրա Ադրբեջանը 10 միլիարդ ամերիկյան դոլար է ծախսել։ «Վերջերս մամուլում հայտնվեց իսրայելական արտադրության «Լորա» տեսակի հրթիռի փորձարկման տեսանյութը։ Մենք չենք էլ թաքցնում, որ մեր զինանոցում այդ հրթիռն առկա է, մենք այն նույնիսկ զորահանդեսի ժամանակ էինք ցուցադրել։ Դա աշխարհի լավագույն հրթիռներից մեկն է։ Նաև [բելառուսական] «Պոլոնեզ» համակարգերն ունենք, մի շարք այլ հրթիռներ ևս ունենք, որոնց գործողության շառավիղը 120,150 կիլոմետր է», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոստովանություններն, անշուշտ ուշագրավ են, և փաստացի բացահայտում են այն քաղաքականությունը, որ կողմնակիցն է Բաքուն: Տարիներ շարունակ Ադրբեջանը ընդդիմացել է շփման գծում սահմանայի միջադեպերի ուսումնասիրության նպատակով սարքավորումների տեղադրմանը:

Բոլորի համար պարզ է թե ինչու՝ որովհետև ադրբեջանական կողմն է հրադադարի խախտումների նախաձեռնողն, սադրիչ գործողությունների դիմողը և դիվերսիոն գործողություններ իրականացնողը:

Սակայն, պաշտոնական մակարդակով հայկական կողմի մոտ նման սարքավորումներից դժգոհելն արդեն չափից դուրս էր: Փաստորեն Ադրբեջանի իշխանություններին «անհարմարություններ» են պատճառում հայկական կողմի ունեցած սարքավորումները, որոնց օգնությամբ ադրբեջանական կողմի սադրանքները «բռնվում» են:
Ավելին՝ Բաքուն դժգոհում է, թե ինչպե՞ս է հաջողվել հայկական կողմին ձեռքբերել այդ սարքավորումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2574 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am