Չհայտարարված արցախյան գաղտնիքը՝ ռուս-թուրքական գործարքներում

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի կմեկնեն Թուրքիա՝ գլխավորելով միջգերատեսչական ռուսական պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում էին ռուսական աղբյուրները՝ հղում անելով ՌԴ ԱՆԳ մամուլի ծառայությանը, նախարարները Թուրքիա պետք է մեկնեին՝ տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: «ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների հարցով խորհրդակցություններ անցկացնելու»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Չէր նշվում, թե «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները», կոնկրետ որոնք են, որոնց շուրջ խորհրդակցություններ պետք է անցկացվեին:

Սակայն երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի կիրակնօրյա այցը Թուրքիա չի կայանա: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ երկու երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների հանդիպման ամսաթիվը հավելյալ կհամաձայնեցվի։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հիշեցրել էին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանձնարարականով երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն ակտիվորեն աշխատում են Լիբիայում իրավիճակի կարգավորմանն աջակցելու շուրջ։

Նախարարությունում պատմել էին, որ փորձագետները գործում են ի շահ հրադադարի համաձայնեցման կարճ ժամանակ անց, ինչպես նաև ի նպաստ քաղաքական և տնտեսական ուղղություններով ներլիբիական բանակցային գործընթացի հարթեցման ՄԱԿ-ի հովանու ներքո՝ համաձայն սույն թվականի հունվարի 19-ի Բեռլինի միջազգային համաժողովին կայացված որոշումների և ՄԱԿ-ի ԱԽ 2510 բանաձևի։

Նկատենք, հունիսի 10-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում և Լիբիայում կարգավորումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության վերականգնումը` աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավման պայմաններում:

Իսկ ավելի վաղ՝ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել էին տարածաշրջանային հիմնահարցերը և զբոսաշրջության զարգացումը կորոնավիրուսի համավարից հետո:
Ռուս-թուրքական թեմաների բազմազանության պակաս, իհարկե, չկա:

Տարածաշրջանային հարցերի շարքում Արցախը, թեև չի հայտարարվում պաշտոնապես, բայց պարզ է, որ Թուրքիայի համար Ռուսաստանն այս հարցում ինչ կարևոր պետություն է համարվում:

Բազմաթիվ անգամներ ամենաբարձր մակարդակով Թուրքիայի ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանին են համարում ԼՂ հարցում հիմնական շահագրգիռ կողմ, որն ըստ նրանց՝ կարող է հայկական կողմին համոզել զիջումների գնալ:
Այսօր ստեղծվել է մի յուրօրինակ մթնոլորտ. Ադրբեջանը աշխարհի կիկին ցույց է տալիս, որ անհամբեր է ԼՂ հարցում, և պարզ է, որ Թուրքիան այս հարցում ուղղակիորեն աջակցում է Բաքվի ձգտումներին:

Բացի այդ Թուրքիան Ռուսաստանի հետ բազմաթիվ այլ հարցեր համաձայնեցնելու առիթներ ունի: Օրինակ՝ Թուրքիան մտադիր է գազատար կառուցել Նախիջևանի մատակարարման համար:

Թուրքիայի Botaş պետական օպերատոր հայտարարել է Նախիջևանը մատակարարելու համար գազատար կառուցելու մրցույթի մասին: Մատակարարման նոր ուղին կսահմանափակի իրանական գազի վաճառքն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Անկարայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը, ըստ News.am-ի՝ գրել է Eurasianet-ը:

Գտնվելով Իրանի և Հայաստանի միջև և կիսելով Թուրքիայի հետ աննշան սահմանը՝ Նախիջևանը վաղուց ապավինում էր Իրանին՝ որպես ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի մատակարար: Այս քայլը հաջորդել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությանն այն մասին, որ իրենք նախատեսում են արագացնել գազատարի կառուցումը, որը դադարեցվել էր 2010-ին, երբ առաջին անգամ ստորագրվեց դրա կառուցման մասին համաձայնագիրը:

Botaş-ի տենդերը Թուրքիայի արևելյան Իդդիր քաղաքից մինչև Նախիջևանի սահմանը ձգվող մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող գազատարի նախագծում է նախատեսում, որը կարող է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել: Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2021 թվականը, ինչը նշանակում է, որ գազատարը կարող է կառուցվել և շահագործման հանձնվել մինչև 2022 թվականը:
Նախիջևանը իրանական գազ է ներմուծում՝ 2004-ին Բաքվի և Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրի համաձայն, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում իրանական սահմանային Աստարա քաղաքին: Դրա դիմաց Իրանն այս ծավալի 85 տոկոսը մատակարարում է Նախիջևանին, իսկ 15 տոկոսի տարբերությունը որպես տարանցիկ վճար է հանդես գալիս՝ պայմաններ, որոնք Բաքուն փորձում է արդեն մի քանի տարի վերանայել:

Թուրքիայից Նախիջևան մրցակցող գազամատակարարման գծի հեռանկարը կարող է Թեհրանին ավելի կենսունակ դարձնել, սակայն այս պլանը խոստանում է շատ ավելի լայն ազդեցություն ունենալ:

Թուրքիան նաև իրանական գազ է ներմուծում, բայց այդ հոսքը դադարեցվել էր մարտի 31-ից, երբ ահաբեկչական հարձակման արդյունքում թուրքերը ստիպված էին փակել խողովակաշարը: Անկարան չի շտապում այն վերանորոգել այն՝ պնդելով, որ հարձակումը «ֆորս մաժոր» է, այսինքն ՝ այն պարտավոր չէ Թեհրանին որևէ կորուստ փոխհատուցել: Դրանից մեկ ամիս առաջ Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալպասլան Բայրաքթարը Ստամբուլում կայացած համաժողովին հայտարարել էր, որ Անկարան պլանավորում է մատչելի ցածր գներով հեղուկացված բնական գազ օգտագործել՝ խողովակատարային գազի իր մատակարարողներին գներն իջեցնել ստիպելու համար: «Սա ազդանշան է գազատարների մեր առկա մատակարարողների համար այն մասին, որ իրենք պետք է ճկուն լինեն»,- ասաց նա:

ՀԲԳ-ի համաշխարհային գներն արդեն պատմական ցածր մակարդակի վրա էին COVID-19-ից առաջ, ինչը նշանակում է, որ Թուրքիան կարողացել է իրանական գազը փոխարինել ՀԳԲ-ով՝ Թեհրանից գանձվող գնի մի մասի դիմաց:

Եվ չնայած Նախիջևան իրանական արտահանման խաթարման սպառնալիքը կարող է միայն բարելավել Անկարայի դիրքերը Թեհրանի հետ բանակցություններում, ազդեցության ներուժն այստեղ չի ավարտվում:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Թուրքիան փորձում է բարելավել իր անկանոն հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որն էլ իր հերթին արդեն վաղուց պահանջում է Թուրքիայից և Ադրբեջանից սահմանափակելու իրենց տնտեսական կապերն Իրանի հետ: Թուրքիայի կողմից Իրանից գազի ներմուծման դադարեցման կամ սահմանափակման հեռանկարը, իհարկե, դուր կգա Թրամփի վարչակազմի «բազեներին», մանավանդ որ անցյալ տարի Միացյալ Նահանգները Թուրքիա գազի հիմնական մատակարարներից մեկը դարձան: Փետրվար ամսվա դրությամբ ԱՄՆ-ին բաժին էր ընկնում թուրքական գազի ներմուծման 18 տոկոսը, իսկ Իրանին բաժին է ընկնում ընդամենը 15 տոկոսը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5553 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am