Մարտահրավեր` Զոհրաբ Մնացականյանի համար
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ նշելով, որ ենթադրվում էր, որ 2019թ. պետք է փոփոխություններ լինեին ԱԳ նախարարության գերատեսչական աշխատանքում՝ մասնավորապես, պետք է վերանագնահատվեր հատկապես արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և վերաբաշխվեին ֆինանսական հոսքերը: Արդյոք եղել է զգալի փոփոխություններ այդ հարցում:
«Մենք ունեցել ենք հաստիքների վերաբացում և վերաբաշխում: Մեզ համար մարտահրավեր է՝ պահպանելու մեր պրոֆեսիոնալ կադրերին: Մենք խրախուսման իրականացմամբ փորձում ենք կայուն պահել դիվանագիտական անձնակազմը: Պետք է ռոտացիայի ծրագրավորումն ապահովվենք այնպես, որ մարդիկ իրենց կարիերայի ընթացքում աշխատեն տարբեր տարածաշրջանում»,- պատասխանեց Մնացականյանը: