5 թեզ` ընդդիմադիր ուժերին
Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում 5 կետ է հրապարակել, որոնցով ընդդիմադիր ուժերն, իր կարծիքով կապացուցեն իրենց ընդդիմադիր լինելու փաստը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ընդդիմադիր ուժերը պարտավոր են ընդունել և հայտարարել հետևյալ թեզերը.
1. Արցախի հարցում այս իշխանությունը գնում է բանակցությունների կործանարար ճանապարհով և վտանգի տակ է դնում Արցախի ապագան,
2. Նախագահ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման,
3. Հներ ու նորեր հասկացությունը սին է,
4. 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանազավթում և բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն
5. Սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո Ազգային Ժողովը ընդունելու է օտարերկրյա գործակալների մասին օրենք։
Սա է միակ ճիշտ ճանապարհը ձեր ընդդիմադիր լինելու փաստն ապացուցելու համար»։