Ամենավնասակար ու ամենավտանգավոր նահանջի գիծը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում շաբաթ օրը հրապարակեց «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որում ծավալուն անդրադարձ կատարեց Փաշինյանի վարած քաղաքականության վնասներին՝ ղարաբաղյան ճակատում:

«Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»՝ խորագրի ներքո անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:

«Նիկոլ Փաշինյանը սարսափում է պատերազմից կամ գոնե սահմանային սրացումներից, դրա համար, երբ առաջին անգամ Դուշանբեում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, ուներ հնարավորություն տետ ա տետ շփման: Եվ երբ Նախիջևանի ուղղության վրա կային պրոբլեմներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն և Հայաստանի ժողովրդի և Հանրապետության հաշվին բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրությունները և զավթի իշխանության մնացած ճյուղերը»,-ասաց նա:

Ինչպե՞ս է Միքայել Մինասյանը բացատրում տեղի ունեցածը... Նրա մատուցմամբ՝ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվել էր շատ կարևոր բան, որին ձգտում էին Հայաստանի բոլոր իշխանությունները, և առանց որի Հայաստանի Հանրապետությունը անընդհատ վտանգի տակ էր: «Հայաստանի իշխանությունները անընդմեջ բարձրացնում էին հարց, որը հետևյալն էր, մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, ունենանք տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծում զարգացումները, հնարավորություն ունենալու հասկանալու ո՞վ է առաջինը կրակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից ամենամեծ խաղաքարտը վերցնում են, որովհետև Հայաստանը երբեք չի սկսում կրակել, Հայաստանը ուզում է խաղաղ գործընթաց, ինչը երբեք չի ուզում Ադրբեջանը»:

Ըստ Միքայել Մինասյանի՝ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվեց այդ հարցը բերել բարձր մակարդակի և Վիենա քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ամրագրում էր, որ պետք է շուտափույթ միջոցառումներ իրականացնել, որոնք բերելու են միջազգային դիտորդական առաքելության ավելացմանը և դրանից բխող տեխնիկական միջոցների ներդրմանը ամբողջ շփման գծի երկայնքով: Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: «Եթե դա արվեր և մենք զրոյացնեինք սահմանային միջադեպերի քանակը, գրեթե չէր լինի պատերազմի վտանգ և ամենակարևորը՝ չէինք ունենա զոհեր: Սակայն Նիկոլ Փաշինյանը դա զիջեց՝ խնդրելով ժամանակավոր դադար, որպեսզի շարունակի զավթել Հայաստանի իշխանությունը, զիջեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Դրանից հետո ոչ մեկ չի խոսել այդ պայմանավորվածությունների մասին՝ ոչ եռանախագահները, ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ, իհարկե, Իլհամ Ալիևը»:

Միքայել Մինասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել, որ ինքն սկսում է նոր հեղափոխական գործընթաց Լեռնային Ղարաբաղի հարցով: Այսինքն՝ ամեն ինչ նա զրոյացնում է և սկսում է սկզբից: «Ես համարում եմ, որ այդ գնացքն արդեն գնացած է և ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանակահատվածի համար, որ իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել քաղաքապետ կամ աներձագ Հրաչի սարքել ԱԺ պատգամավոր»,-ասաց նա:

Իրականում Միքայել Մինասյանի բերած հիմնավորումների դեմ հակափաստարկներ, իսկապես, չկան: Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան ֆիասկոն դեռ երևալու է ղարաբաղյան կարգավորման տարբեր փուլերում:

2016թ. նախաապրիլյան պատերազմը և հետապրիլյան պատերազմի փուլը, իրավամբ կարևոր շրջափուլեր էին Հայաստանի ու Արցախի համար: Այդ ժամանակաշրջանում մի իրավիճակ էր, երբ Հայկական կողմի առավելությունները ադրբեջանական կողմի նկատմամբ՝ մեծ էին ու ակնհայտ:

Այսպես, մինչև 2016թ. ապրիլը ադրբեջանական կողմը չէր թաքցնում իր դժգոհությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի նկատմամբ: Ադրբեջանը մինչ այդ շարունակում էր զինվել ու զինվել՝ չթաքցնելով ռազմական գործողություններ վերսկսելու իր մտադրությունները:

Արցախի ինքնորոշման և միջազգային ճանաչման իրավունքը հայկական կողմի համար ելակետային էր, այս հարցում զիջում նա գիտակցում էր, որ հայկական կողմից չի կարող ակնկալել: Ահա, զգալով, որ անելանելի իրավիճակը՝ 2016թ. ապրիլին Ալիևը դիմեց մեծ սադրանքի՝ պատերազմ հրահրելով:

Բայց նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվին չհաջողվեց ստանալ ցանկալի արդյունք՝ Ադրբեջանը հետ շպրտվեց ու հայկական կողմի հետևողական քայլերի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն ու միջազգային հանրությունը ակնկալում էր հետաքննության մեխանիզմների տեղակայում սահմաններում: Իհարկե, Ադրբեջանը մերժում էր միջնորդների այդ գաղափարը, սակայն դրանց մասին հայկական կողմը չէր մոռանում:

Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո այդ մեխանիզմների մասին մոռացավ նոր իշխանությունը՝ մեծ նվեր «մատուցելով» Ալիևին: Այսօր Ադրբեջանի իշխանություններից ոչ միայն չեն պահանջում այդ մեխանիզմների ընդունում, այլև Ալիևն է այնպիսի դիրք ընդունել, թե՝ հայկական կողմն է պարտավոր ինչ-ինչ զիջումներ անել:

Սա իսկապես Ղարաբաղյան կարգավորմանը հասցրած Փաշինյանի ամենավնասակար ու վտանգավոր պահերից մեկն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4702 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am