ՊԵԿ նորանշանակ նախագահը չի ծառայել բանակում
ArmLur.am-ը շարունակում է տվյալներ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մասին։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ նորանշանակ նախագահը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։ Ամեն դեպքում, նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ գրված չէ ծառայելու մասին։
Կենսագրության համաձայն, նա 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, ապա 2004-2006թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։ Արդեն 2006 թվականից հետո նրա երեք տարվա կենսագրական տվյալները բացակայում են և նշվում է, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականից։
Նրա ծառայած լինելու մասին տվյալներ առկա չեն նաև Այլ տվյալներ ենթաբաժնի տակ։ Նշված է միայն, որ նա ունի հարկային ծառայության գնդապետի կոչում։