Ծառուկյանը չի համաձայնում
Մեկ ամիս առաջ քաղաքական հողի վրա ինչպես տեսանք դադարեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրիլա խաղատան լիցենզիան: Մեզ հայտնի է դարձել, որ իշխանությունները օրերս թույլատրել են աշխատեցնել խաղատունը, բայց հիմա էլ Ծառուկյանն է երկու ոտքը մի կոշիկի մեջ դրել եւ չի աշխատեցնելու, նախ այն պատճառով, որ հաշվարկների արդյունքում պարզել է, որ գրեթե վնասով է աշխատում եւ երկրորդ՝ չունի երաշխիք, որ ամիսներ հետո հարկային տեռոր կրկին չի իրականացվելու: