Ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է. ձեւավորում ենք զանգվածային հակահամաճարակային շարժում. Փաշինյան
Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է, տնից դուրս ամեն տեղ. մենք պետք է իրար հետեւենք, իրար պարտադրենք, իրարից պահանջենք, որ հակահամաճարակային պահանջները պահպանվեն: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երեկ համոզվեցի, որ մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է: Մենք ձեւավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ: Ես ուրիշ խնդիր եմ դնում, ՀՀ-ում պետք է սկսի հակահամաժարակային շարժում: Ամեն մեկը պետք է նախ պահի կանոնները, երկրորդ, ուրիշներից պահանջի այդ կանոնների պահպանում, նաեւ կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում:
Արդեն իսկ պատկան մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետեւելու է այդ հրապարակումներին: Կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը: Ընդ որում, կապ չունի, մենք ախտորոշված ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը: