Այս անգործությունն անտանելի է արդեն

Ո՞ւմ և էլ ինչպե՞ս բացատրենք, որ պետական ինստիտուտների աշխատանքը, անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, չի կարող և չպետք է պայմանավորված լինի, օրինակ՝

- գերատեսչության ղեկավարի լինել-չլինելով,
- ոչ աշխատանքային օրերով կամ ժամերով,
- պարգևավճարների հերթական կամ արտահերթ չափաբաժնի «ուշացմամբ»,
- սեփական գործառույթների անխափան իրագործման փոխարեն՝ տարաբնույթ կերպարների սխալների սրբագրմամբ կամ դեմք պահելու- դեմք փրկելու ուշացած և տարերային «օպերացիաների» անպտուղ իմիտացիայով...

Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է: Նման կեցվածքն ու պահվածքը լեզվակռիվ չեն, ուղղակի հոխորտանք չեն: Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքը և այդ արձագանքի օպերատիվությունը:

Սա է՞լ բացատրելու կարիք կա: Բացատրելու կարիք կա նաև, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման «փորձարկումը»:

Կրկնենք՝ հարցը ոչ միայն արձագանքն է, այլ նաև՝ նրա օպերատիվությունը: Հարցը ոչ միայն երկրի արձագանքն է (ի դեմս՝ ԱԳՆ-ի), այլ նաև երկրի կարողությունը՝ արագ և որակով հարցի շուրջ հրավիրելու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը և նրանցից ապահովելու ժամ առաջ տրվող համարժեք արձագանք: Հարցը ոչ միայն որևէ մեկին կամ մի քանիսին զանգել- չզանգելու, կապվել- չկապվելու, կամ՝ երբ կապվելու մեջ է, այլ առաջին հերթին՝ արդյունքների: Իսկ արդյունքները (այս դեպքում՝ առնվազն կոշտ ու կանխարգելիչ արձագանքները) պետք է հանրայնացված լինեն, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները:

Այս անգործությունն անտանելի է արդեն:
Ստիպված եմ նորից փաստել, մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ, պաշտոնները՝ կան, մարդկանց անուններ՝ կարծես դեռ կան, պատասխանատուներ՝ չկան...

Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին: Կանգնի իրապես, ոչ թե անիմաստ դեմքերի անիմաստ ծղրտոցներով:

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am