Աղմկահարույց սպանության փաստով հետախուզվող, նախկինում սպանության համար դատապարտված 34-ամյա «Էդուլիկը» ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 1-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր շրջապատին հայտնի է «Էդուլիկ» մականվամբ և նա կասկածվում է ապրիլի 15-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում նույն վարչական շրջանի բնակիչ, 39-ամյա Մանուկ Սարգսյանին հրազենով սպանելու մեջ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և այսօր նա իրավապահներին է ներկայացել՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը նրան կալանավորելու մասին որոշում էր կայացրել ու քննիչը հերթական անգամ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքի որոշումը մնա ուժի մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 20-ին հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում էր ապրիլի 15-ին Երևանում հրազենի գործադրմամբ Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանին սպանելու մեջ։ Նա հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Եղիազարյանը նախկինում սպանության համար դատապարտված է եղել և ընկերական շրջապատում հայտնի է «Էդուլիկ» մականվամբ։

Ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրա Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։ Մ. Սարգսյանը եղել էր Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել էր աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ 

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am