Թրամփն ու Մերկելը վիճել են. ԱՄՆ նախագահը Ռուսաստանին հրավիրում է G7-ի համաժողովին

Մայիսի 26-ին Սպիտակ տունը հայտարարեց, թե Թրամփի կարծիքով տնտեսությունը վերաբացելու ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան «Մեծ-20»-ի գագաթաժողովը Միացյալ Նահանգներում հյուրընկալելը։ Ի կզբանե Թրամփն այս առաջարկն արեց՝ որպես կորոնավիրուսային ճգնաժամից հետո աշխատանքային բնականոն ընթացքին վերադառնալու խորհրդանշական քայլ: Թրամփը նախ հայտարարեց, որ հունիսի վերջին Վաշինգտոնում կկայանան G7 գագաթնաժողովը, սակայն հետո պարզվեց, որ այն հետաձգվում է մինչև աշուն:

Ուշագրավ էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվեց ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար հունիսի վերջին Վաշինգտոն մեկնելու առաջարկից: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթի հայտարարությունում ասվում էր. «Դաշնային կանցլերը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք G7 գագաթնաժողովի մասնակցության հրավերի համար։ Սակայն հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ նա չի կարող անձամբ Վաշինգտոն մեկնելու համաձայնություն տալ»,- նշել է Զայբերթը և ընդգծել, որ Մերկելը շարունակելու է հետևել աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի զարգացմանը։
Պարզվում է, «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցի շուրջ ունեցած անհամաձայնություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև «սուր վեճի» են հանգեցրել։

Ամերիկյան իշխանությունների անանուն ներկայացուցչի խոսքով՝ ավելի վաղ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում երկու երկրների առաջնորդները տարաձայնություններ են ունեցել նաև ՆԱՏՕ-ի և Չինաստանի հետ կապված հարցերի շուրջ։ ԱՄՆ և Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հայտարարությունները։

Օրերս Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է «մեծ յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովի անցկացման հարցը: Առաջնորդները քննարկել են նաև համատեղ մտահոգության հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգը, Լիբիան և հեռուստահաղորդակցման անվտանգությունը»,- ասվում է Դիրի հայտարարության մեջ: Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Մակրոնի և Թրամփի միջև:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնելով, որ հետաձգել է G7-ի համաժողովը մինչև սեպտեմբեր, նաև հավելել է, որ մտադիր է համաժողովին հրավիրել է 4 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին: Ըստ Սպիտակ տան լրատվական ծառայության՝ «Նախագահը G7-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հաղորդել, որոնք թույլ է տվել մեզ օգտագործել: Նա համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է դրան հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին»,- հայտնել է լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Թրամփը G7-ը երկրների շատ հնացած խումբ է որակել: Իր հերթին, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով տնօրեն Ալիսա Ֆարան հայտնել է, որ համաժողովը երկրների ընդլայնված խմբին հնարավորություն կտա քննարկել հարցեր՝ կապված Չինաստանի հետ:

Աշխարհի հզոր պետությունները առայժմ կանգնած են սեփական երկրները տնտեսական տապալումից դուրս հանելու խնդրի առջև: Մի կողմից սեփական հասարակություններին համավարակից պաշտպանելու խնդիրն է, մյուս կողմից՝ հզոր պետություններն էլ անգամ գիտակցում են, որ ապագայում պետք է միասնական գործեն:
Մի բան պարզ է. աշխարհը պետք է վերաարժևորի տեղի ունեցածը, յուրաքանչյուր պետության նորովի գծի զարգացման ու համագործակցության ուղիները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2112 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով «Կարծես հետ են եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ» Մեր տղաների կողմից՝ թշնամուց վերցված տարածքները Ունեցել ենք դիրքային բարելավում Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ՊՆ խոսնակը հայտնում է երկու վիրավորի մասին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան «Արտաշատի բաժնում եմ». Նարեկ Մալյանին եւ ՎԵՏՕ-ի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել. Տեսանյութ ՀՀ-ում արտակարգ դրության հետ կապված որոշումը կայացվեց Իրավիճակը սահմանային Մովսես գյուղում. Տեր Աբել քահանան տեսանյութ է հրապարակել Ինչ են խոսել Զոհրաբ Մնացականյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Ադրբեջանը դիրքային կորուստներ է կրել, իսկ մարդկայինի վրա հաստատ թքած ունեն. Արծրուն Հովհաննիսյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Պաշտոնական անպատկառություն՝ քննարկման ու երկխոսության փոխարեն Արտակարգ միասնական քննություններ Քոչարյանը հանձն է առնում հերթական անգամ կանխել վտանգավոր պլանը Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Պրեմիայից քշվածները Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից. բացառիկ տեսանյութ Ով է բարոյական, ով՝ անբարոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub