Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն անդրադարձել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում իշխանությունների իրականացրած քայլերին և թույլ տված սխալներին: Ըստ նրա՝ իշխանություններին ու հատկապես վարչապետին այս հարցում առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան, թե ինչ բեռ են վերցնում իրենց ուսերին: Արամ Անտինյանը նաև նշում է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություններն այսօր կորցրել են երբեմնի վստահությունն ու հարգանքը, ինչի ապացույցն է այն, որ մարդիկ անտեսում են սոցիալական հեռավորություն պահելու, դիմակ կրելու՝ վարչապետի մակարդակով հնչեցվող կոչերը: Հոդվածը կարդացեք ստորև:

«Ոչ մի քամի համընթաց չի լինի, եթե չգիտես, թե ուր ես լողում»։
Սենեկա կրտսեր

Մեր իշխանութնյունները գիտե՞ն, թե ուր են լողում, որ համընթաց քամու ակնկալիք ունենան՝ «դրսից» լինի, թե «ներսից»։ Ասել, որ Փաշինյանի իշխանությունը հեղափոխության ժամանակ ո´չ տեսլական ուներ, ո´չ հայեցակարգ, ո´չ ծրագիր, որ դրան համահունչ էլ ճանապարհային քարտեզ ունենար, ակնհայտ է, բայց գուցե այդ պահին կարելի էր ըմբռնումով մոտենալ՝ անփորձ թիմը փողոցից եկել էր իշխանության՝ հաշված օրերի ընթացքում, ի՞նչ պետական կառավարման փորձառություն ունեին, որ երկիրը կառավարելու ծրագիր ունենային։ Բայց այսօր մի՞թե երկու տարին բավարար չէր, որ իշխանություններն ունենային գոնե երկիրը զարգացնելու ճանապարհային քարտեզ, անշո՜ւշտ, ավելի քան բավարար էր։ Մինչդեռ, դրան գումարվեց կորոնավիրուսի հետ կապված էքստրեմալ իրավիճակներում կառավարելու բացարձակ անընդունակությունը։ Կարելի էր այս հարցում էլ ըմբռնումով մոտենալ, երբ պանդեմիայի սկզբնական փուլում Փաշինյանն ու իր թիմը չգիտեին՝ ինչ ասել ու ինչ անել, աշխարհում շատերն առաջին պահին չկողմնորոշվեցին։ Բայց մի փոքր անց բոլորն էլ հասկացան, թե ինչ է կատարվում ու արեցին դրանից բխող համարժեք եզրակացություն՝ ամեն մեկն իր երկրի առանձնահատկությունը հաշվի առնելով։

Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները։ Աշխարհի փորձը պետք էր ուսումնասիրել, դա համադրել մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունների հետ ու տեղայնացնել այն։ Չէ՞ որ պատրաստ դեղատոմս չկար նաև երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու լուծումների առումով։ Ու փաստորեն մեր իշխանավորները մի օր խստացումներից խոսեցին, մի օր մեղմացումներից, մի օր տնտեսությունը կարևորեցին, մի օր բնակչության առողջությունը, մի օր հասարակությանը հորդորեցին չմուծել կոմունալներն ու վարկերը, մի օր ստիպեցին մուծել, որ տնտեսության այդ ճյուղերը չփլուզվեն։

Իրականում մեր իշխանություններին ու հատկապես վարչապետին առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան՝ ինչ բեռ են իրենց ուսերին վերցնում, ինչը պատվիրակում ժողովրդին, ինչում են իրենց մեղքն ընդունում, ինչում մեղադրում մյուսներին՝ երկրի ներսում լինի, թե դրսում։

Եթե հայտարարում ես, որ աշխարհի բոլոր երկրները թաքցնում են վարակվածների իրական թիվը, դրանով աշխարհի բոլոր երկրների կառավարիչներին պիտակավորում ես որպես ստախոս, դրան զուգահեռ երկրի ներսում քո ընդդիմախոսին լռեցնելու համար գնահատում, որ ամեն մեկն իր փչացածության աստիճանով է դատում դիմացինի մասին։ Իսկ մարդիկ այս երկու հայտարարություններն իրար կողքի են դնում ու ասում, թե՝ չլինի՞ դու էլ ես փչացած կառավարիչ, եթե կարծում ես, որ մյուսները նման կեղծիք կանեին։ Կարող ես երկրի ղեկավարին՝ անգամ թշնամի, որակել որպես կիրթ ու կառուցողական, դրանով ցույց տալով, որ թշնամիդ էլ լինի, եթե նա իր ուսերին է վերցրել երկրի ղեկավարման բարդ ու պատասխանատու բեռը, նա չի կարող կիրթ ու կոնստրուկտիվ պետական այր չլինել։ Վիճելի է, բայց կարելի է դա համարել որպես Փաշինյանի մոտեցում։ Բայց երբ աշխարհի բոլոր ղեկավարները ստախոս են ու միայն Փաշինյանն է ճշմարտության էտալոն, ու միայն Ալիևը՝ կիրթ ու կառուցողական, արդեն չես կարող խուսափել քննադատություններից, ինչպիսի արդարացում էլ գտնես, թե ինչ նկատի ունեիր՝ թշնամուդ մասին հարգալից խոսելով, երբ հարգալից խոսքը քեզնից կիլոմետրերով հեռու է։

Ասել, որ աշխարհի բոլոր երկրներն իրական թվերը նվազեցնում են, կնշանակի կարծում ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, ու եթե մեր երկրում թվերն այսքան բարձր են, ուրեմն դրսում էլ են բարձր։ Դրան զուգահեռ մեղադրում ես մեր հասարակությանը, թե իրենք չեն պահպանում կանոնները հանրային վայրերում, ակտիվ շփվում են, թաղումների մասնակցում, դրանով վարակման նորանոր օջախներ ստեղծում։ Այսինքն՝ հերիք չէ՝ մեր ժողովրդին ես պիտակավորում, մի բան էլ՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին, թե իրենք էլ ուրեմն կանոնները չեն պահպանում, ու դրա պատճառով իրենց կառավարիչները թվերը կեղծում են։ Մի կողմից հանրությանը կոչ անում դրսևորել բարձր գիտակցություն, մյուս կողմից ահաբեկում՝ տուգանքներով։ Այդ իսկ պատճառով այսօր անգամ չի գործում այն հորդորը, որ եթե դու չես վախենում, կարող ես վարակել քո հարազատին, իսկ հայի համար, որն ընտանիքի անդամի, հարազատի համար կյանքը չի խնայի, չի կարող անտեսել այդ հորդորը, բայց անտեսում է, որովհետև իշխանությունների հետ «ինադի» է ընկել։ Դեմոնստրատիվ փողոցում քայլում են առանց դիմակի ու ձեռնոցների, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, դրանով իրենց դժգոհությունը հայտնում։ Այսօր առանց դիմակի ու ձեռնոցների պահվածքը համարժեք է երկու տարի առաջ «դուխով» գլխարկով շրջելուն։ Սա այն ժողովուրդն է, որ Փաշինյանի հորդորով երկրի ողջ տարածքով փակեց փողոցները, անգամ՝ միջպետական, օդանավակայան ու ատոմակայան տանող։ Փաշինյանը հաղթեց, քանի որ նրա խոսքը հեղինակավոր համարեցին, իսկ այսօր նրա հորդորը անտեսում են, քանի որ այլևս չեն հարգում։ Եթե այս ամենի առումով Փաշինյանը եզրակացություն անի, գուցե կիմանա, թե որոնք են իր և իր թիմակիցների սխալներն ու կանցնի դրանք ուղղելուն, այլ ոչ թե մեղադրի անգամ մեր հարևան երկրին՝ Վրաստանին, թվերը կեղծելու մեջ։

Վրացիների հետ մշտապես թե´ եղբայրություն ենք արել, թե´ մրցակցել։ Այո´, մրցակցել, դրա մեջ ոչ մի արգահատելի բան չկա, մենք մեր երկրի ներսում էլ ենք մրցակցում մեկս մյուսի հետ։ Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ պահին դեռ պարզ չէր, թե ինչ է տեղի ունեցել, չկային ժամանակակից կապի միջոցները, իսկ ֆիքսված հեռախոսակայանները աղետի գոտում շարքից դուրս էին եկել։ Այս ամենը Խորհրդային Միության աղետների մասին տեղեկատվական սահմանափակումների պարագայում։ Ըստ էության, դրսում ավելի շուտ իմացան, թե ինչ է տեղի ունեցել, քան մեզանում։ Ու երբ Երևանից մարդիկ հասան օգնության, տեսան, որ վրացիներն արդեն օգնության են հասել Գյումրի ու Սպիտակ՝ բերելով իրենց հետ սնունդ, հագուստ, ծածկոցներ։ Չէին եկել դիակների ֆոնին նկարվելու, այլ սուսուփուս օգնում էին դիակներն ու կենդանի մարդկանց փլատակների տակից դուրս բերելու գործում։ Ինչ խոսք, մեր ներպետական ճանապարհների խցանումների պատճառով էլ տեխնիկապես վրացիներն ավելի շուտ կարող էին հասնել, բայց ցանկությունն է կարևոր։ Իսկ այսօր մեր իշխանությունները չգիտեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ վրացիների առաջարկած օգնությունն ընդունե՞ն, թե ոչ։ Եթե ընդունեն, կնշանակի խոստովանում են, որ իրենք ձախողել են համավարակի դեմ պայքարը։ Բացի այդ, կանհանգստանան, որ վրացիները տեղում կծանոթանան իրավիճակին, կտեսնեն մեր կառավարության ու պարետատան ձախողումները, ու այլևս պարզ կլինի, թե ինչու է մեզ մոտ վիճակն այսպիսի տագնապալի։ Իսկ մերժելը կնշանակի՝ ինչ էլ լինի, ձեզ չենք դիմի, ինչը պարզապես անլուրջ է, եթե չասենք դատապարտելի։ Անգամ ՌԴ-ի դեմ սանկցիաները չդադարեցրած ԵՄ անդամ երկրները դիմել են Ռուսաստանի օգնությանը, մեր հարևանի օգնությունից հրաժարվելու սկանդալի տակից ինչպե՞ս ենք դուրս գալու, մտածե՞լ ենք։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Արտակարգ դրությամբ Նիկոլը ժողովրդի մեջ վախ է ներշնչում, թուլացնում մեր երկրի թիկունքը. Գրիգոր Գրիգորյան (video) Ե՛վ անհասկանալի, և՛ խիստ վտանգավոր «խաղաղասիրություն» Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի. Աղդամ գյուղի բնակիչներից մեկը կադրեր է հրապարակել. Տեսանյութ Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին Աննա Հակոբյանը հիվանդագին մոլուցք ունի, իսկ քայլականները լալահառաչ տառապում են ադրբեջանցիների հետ.Կոնստանտին Տեր-Նակալյան (video) Զոհված Կապիտան Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզից էր. ամուսնացած էր ուներ մեկ երեխա «Բայղուշն» անպայման վերջում կասի իր խոսքը. Կարեն Քոչարյան (video) Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ) Նիկոլը, քանի որ տեսակով կլյաուզնիկ է, անընդհատ «մատերիալ է» ասում. Գուրգեն Եղիազարյան (video) ՀՀ ԶՈւ գիշերային պատժիչ գործողությունները. Տեսանյութ Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար Զինված բախումներ՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ-ն վերջապես նկատեց հայ-ադրբեջանական լարումը Ադրբեջանական քարոզչական հնարքներ. պաշտոնապես հաստատեցին 12 զոհ ունենալու փաստը Փաշինյանը պիտի ասի՝ իմ պես հիմարն իրավունք չունի վարչապետ լինի.Գուրգեն Եղիազարյան (video) Համացանցում տարածվում են զոհված զինծառայողների լուսանկարները Որոշ քամելեոններ անհեթեթություն են դուրս տալիս. առաջինը սկսել է Նիկոլ Փաշինյանը.Մարգարիտ Եսայան (video) Դուք միայն ապաշնորհ չեք, Դուք եկել եք նաև քանդելու. Մարգարիտ Եսայան (video) Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին, դրանով իսկ անոնս էր արել՝ զարգացումները տեղափոխվելու են առաջնագիծ. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ Էրդողանի փեսան իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադենի մայրը հայ է՞ Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրեն են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ Ինչո՞ւ որոշվեց եկեղեցու պատմություն առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, սահմանային լարվածություն, ինչի է ձգտում Ադրբեջանը: Հունիսի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, հայական կողմի պատասխանը, վարչապետի հայտարարությունները: Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ Լևանտի (Միջերկրական ծովի արևելյան շրջան) և Կովկասի տարածաշրջաններում, նաև Հայաստանի շուրջ զարգացող գործընթացների վերաբերյալ: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub