Պահպանել, զորացնել ու զարգացնել պետականությունը, այլ ոչ թե հակառակը

Մայիսի 28-ն առանձնահատուկ է մեր տոնացույցում: Պաշտոնական ձևակերպումը՝ «Հանրապետության տոն» կամ «Հանրապետության օր», իհարկե, հղում է տալիս դեպի 1918-ի մայիսյան այն ճակատագրական օրերը, երբ կենաց-մահու, լինել-չլինելու ճակատամարտերով, Հայաստանի վերջին հողակտորի` Հայրենիքի 1/10-ի վրա մնացած բզկտյալ ու ծվատված հայությունը զոհողություններով ու արյամբ պաշտպանեց ոչ միայն իր գոյության, այլև պետություն ունենալու իրավունքը:

Հայոց Պետականության վերականգնումը այն երաշխիքը եղավ, որ կանխեց հայության վերջնական վերացումն ու պատմության թատերաբեմից անդարձ հեռացումը: Անկախությունը կորսվեց ընդամենը երկուսուկես տարի անց, բայց պետական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը, թեպետ էլի բեկորված, հաջողվեց պահպանել: Պատճառներն ու դասերը, թե ինչո՞ւ այդպես եղավ, այլ ոչ թե այլ կերպ, իհարկե, շատ են ու շարունակական պատմաքաղաքագիտական հետաքրքրության և հետազոտությունների աղբյուր:

Եվ այսօր, երբ էլի ու էլի կանգնած ենք փորձությունների և լրջագույն մարտահրավերների, այդ թվում՝ արտաքին ռեալ սպառնալիքների առաջ, իրավունք չունենք չսերտել հարյուրավոր տարիների ընդհատումից հետո վերականգնած Առաջին Հանրապետության դասերը: Իրավունք չունենք թեթևամիտ ու անպատասխանատու լինել մեր իսկ նախնիների արյան ու մաքառման գնով վերականգնված պետականության հետագա ընթացքի ու ճակատագրի հարցում:

Տոներն, իհարկե, լավ ու կարևոր են, իրադարձությանը բնորոշ պեթատիկ կամ վերամբարձ կոչերով, ուղերձներով, մաղթանքներով և այլ տոնական դրսևորումներով հանդերձ: Սակայն հիմնականը գործերն են:

Այն գործերը, այն քայլերը, որ անում ենք կամ պետք է անենք անհատապես, բայց մանավանդ որպես հասարակություն՝ հանուն մեր Պետության: Հանուն այն բանի, որ զորացնենք, զարգացնենք մեր պետությունը, այլ ոչ թե՝ հակառակը:

Այսօր Հայոց պետականության վերականգնման տոնը նշում եմ՝ այդ նույն պետականության հետագայի ու տեսանելի հեռանկարի հետ կապված բազմաթիվ մտահոգություններով ու տագնապներով, ցավոք:

Լրջագո՛ւյն տագնապներով:

Անհնար է չմտահոգվել, անհնար է տագնապներ չունենալ, տեսնելով, թե ինչ վարք ու պահվածք են դրսևորում այսօր պետության ղեկին հայտնվելու պատմական շանս ստացած անձինք: Դժվար է չմտահոգվել, երբ տեսնում ես, որ պետությանդ ղեկավարը այդպես էլ չի պատրաստվում համապատասխանել իր կարգավիճակին, այլ շարունակում է ջրիկ ելույթներ ունեցող աղմկարարի գործելակերպը:

Անհնար է չտագնապել, երբ տեսնում ես, թե գործող կառավարության ներկայացուցիչները, իշխանության եկած անձինք չեղած տեղից ինչ խնդիրներ են հարուցում հարևան երկու բարեկամական երկրների հետ հարաբերություններում: Դա, երևի քիչ համարելով, շարունակում են խնդիրներ կուտակել Ռուսաստանի ու ոչ միայն այդ գերտերության հետ հարաբերություններում (այստեղ է նաև, որ արժե սերտել Առաջին Հանրապետության դասերը), անհաղորդ են մնում տարածաշրջանում ու անմիջականորեն մեր քթի տակ տեղի ունեցող զարգացումներին:

Անհնար է չտագնապել, երբ տեսնում ես օտար սնուցմամբ շրջանակների ակտիվությունը՝ խորթ ու մեր հանրությանն անհարիր, կասկածելի «արժեքներ» տարածելու, Հայաստանում արմատավորելու, մեր եկեղեցուն հարվածելու առումով:

Անհնար է չմտահոգվել, երբ իշխանությունը ձգտում է ոչ թե համախմբել, այլ շարունակ բաժանարար նոր գծեր է քաշում հասարակության մեջ, այնպես, որ հարազատը հարազատի դեմ է ելնում:

Ու տոնական օրով, ըստ իս, կարևոր մաղթանքը հետևյալն է. Մայիսի 28-ի գլխավոր խորհուրդը ընկալենք այնքան ու այնպես, որ մեր մտքերն ու խոհերը կենտրոնացած լինեն պետականության հետագա հզորացման ու զարգացման վրա, այլ ոչ թե՝ հետագա գոյության ու ճակատագրի վերաբերյալ տագնապներ:

Արմեն Հակոբյան

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am